Լրահոս
Օրվա լրահոսը

«Կովկասը տուն է 50 ազգերի համար».Գյուլնարա Շահինյան

Մարտ 26,2013 16:18

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը ստեղծվել է երկու տարի առաջ` ներառելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակությունների որոշ ներկայացուցիչների`  նպատակ ունենալով ստեղծել փոխվստահության մթնոլորտ առանց միջնորդների»,-այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց  շարժման հայաստանյան համակարգող Գյուլնարա Շահինյանը:

«Քանի որ զինադադարից անցել է 20 տարի, մեր առաջին նպատակն էր եղել աշխատել առանց միջնորդների:  20 տարի մենք աշխատեցինք և կարողացանք ստեղծել փոխվստահության մթնոլորտ և միմյանց ասել նույնիսկ ամենադժվար բաները: Միջնորդները թերևս պետք են որպես գործընկերներ և խորհրդականներ: Մենք հռչակեցինք խաղաղության օրը Կովասում և ամեն տարի  նշում ենք այն: Նման կերպ սահմանվեց նաև «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակը», – ասաց բանախոսը, տեղեկացնելով, որ մրցանակային հանձնաժողովի մեջ ներկայացուցիչներ  են նաև ՌԴ մաս կազմող Ինգուշեթիայից, Չեչնիայից և Ստավրոպոլի երկրամասից:

Ըստ Շահինյանի` մշակել են մի շարք ծրագրեր, որոնք իրագործման ճանապարհին են: Առաջին միջոցառումն անվանել են «Խաղաղության օրը Կովկասում»: Ամեն տարի իրենք ուղարկում են իրենց կոչերն այն կանանց կամ կազմակերպություններին, որտեղ աշխատում են այդ կանայք` առաջարկեն իրենց, որի արդյունքում  միջազգային հանձնաժողովը կարող է ընտրել: «Անցյալ տարի ընտրվել են Չեչնիայից Ինա Հայրապետյանը, Սոֆյա Շակիրովան Ռուսաստանից: Այս տարի առաջին մրցանակը ստացել է  ադրբեջանցի լրագրող Հաջիդե Իսմայլովային, երկրորդ մրցանակը ստացան Զառա Հովհաննիսյանը Հայաստանից  և Մալիքադ Ջաբիրովան՝ Դաղստանից»:

Շահինյանի խոսքով` իրենք տալիս ենք մրցանակը ապագայի համար: Մրցանակը միայն մրցանակ չէ, այն նաև ունի իր ծրագիրը: «Երկու օրով  Երևան էին եկել ամբողջ Կովկասից կանանց կազմակերպությունները, և մենք  քննարկել ենք այն խնդիրները, որոնք կան Կովկասում: Եվ իսկապես կարելի է ասել, որ Կովկասը տուն է 50 ազգերի համար»:

Տիկին Շահինյանը չհերքեց, որ շատ դեպքերում Կովկասը բաժանվել է հարավային-հյուսիսային մասերի, բայց իրենց նպատակն է տեսնել միասնական  Կովկաս:

Մրցանակակիր Զառա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ մեր երկրում կա հիմնականում ընտրության իրավունքի պակաս, որն անդրադառնում է կանանց վրա: Խնդիրները համընդհանուր են, և Կովկասը պետք է միասնականություն որդեգրի: «Ամենակարևորն այն է, որ կանայք նույնպես անցնեն քաղաքական դաշտ, որը տարեցտարի ավելի նկատելի է դառնում»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031