Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում առաջարկվող իրավական բարեփոխումներն անբավարար են»

Մարտ 26,2013 16:05

Իրավական բարեփոխումները նպատակ են հետապնդում վերջ դնել այս երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների ռեկորդային ցուցանիշները

«Թուրքիայում առաջարկվող իրավական բարեփոխումների փաթեթը բավարար չէ», – նշել է Միացյալ Նահանգներից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» կազմակերպությունը:

Իրավական բարեփոխումները նպատակ են հետապնդում վերջ դնել այս երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների ռեկորդային ցուցանիշները:

Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը պնդում է, որ այս ամսվա սկզբին երկրի խորհրդարանին ներկայացված իրավական բարեփոխումների փաթեթը նպատակ է հետապնդում դադարեցնելու երկրի բացասական պատկերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ ներկայում քննվում է 17 հազար դատական գործ: Դատական գործերի թվով Թուրքիայի գերազանցում է միայն Ռուսաստանը:

Ըստ վերլուծաբանների, Թուրքիայում առաջարկված իրավական բարեփոխումների արդյունքների իրական ցուցանիշը կդառնա Եվրոպական դատարան ներկայացվող գործերի թիվը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031