Ֆուտբոլի Հնդկաստանի առաջնության «Մոհուն Բագան» եւ «Փեյլան Էրրոուզ» թիմերի հանդիպման ավարտին մի քանի թունավոր օձ հայտնվել է խաղադաշտում:
«Indian Express»-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստներից եւ գնդակ մատակարարող պատանիներից ոչ ոք չի տուժել: Աղբյուրը տեղեկացնում է, թե օձերի հայտնվելը ստադիոնում խուճապ չի առաջացրել, թեեւ դրանք սողացել են նաեւ հանդերձարանների մոտ:
Կալյանիի մունիցիպալիտետի ղերավարի խոսքերով, oձերի հայտնվելու պատճառը շոգ եղանակն է, երբ սողունները դուրս են գալիս իրենց բներից: Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն, չի պատրաստվում որակազրկել ստադիոնը: Այն բավարարվել է ընդամենը անվտանգության համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու պահանջով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ