Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Մեր թատրոնի վիճակը ինձ չի բավարարում»

Մարտ 26,2013 15:44

Այսօր, թատրոնի համաշխարհային օրվա առիթով «Զարկերակ» ակումբի հյուրերն էին արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանը եւ դերասան Վիլեն Սարգսյանը: Պարոն Մանարյանը հայտնեց իր կարծիքը մերօրյա թատրոնի մասին. «Մեր թատրոնի վիճակը ինձ չի բավարարում, թեեւ բարձրարվեստ գործեր կան, բայց գեղագիտական առումով մեր թատրոնը լավ վիճակում չէ»:

Դերասանը հիշեց, թե առաջ ինչպիսի գիշերային հերթեր էին լինում տոմսարկղերի մոտ: Իսկ ներկայումս նույնիսկ դժվար է պատկերացնել ամբողջությամբ լցված դահլիճներով ներկայացումներ: Ըստ պարոն Մանարյանի` դրա հիմնական պատճառն այժմյան ներկայացումների ասելիք չունենալն է: Մարդիկ գնում են թատրոն, մի քանի ժամ զվարճալի ներկայացում են դիտում ու գնում են տուն: Ներկայացումից հետո նրանք ոչինչ չեն ունենում հիշելու կամ քննարկելու: Մեկ այլ խնդիր է պահանջարկը. «Հասարակությունը պետք է ներկայացնի պահանջարկ: Այսօր դա արտահայտվում է հենց տոմսարկղերի մոտ հերթերի բացակայությամբ. մարդիկ այդ կերպ իրենց դժգոհությունն են արտահայտում»,- նշում է վաստակավոր դերասանը:

Թատրոնի խնդիրների մասին իր կարծիքը հայտնեց նաեւ երիտասարդ դերասան Վիլեն Սարգսյանը: Վերջինս համոզված է, որ դերասանի վարձատրությամբ չէ ամեն ինչ որոշվում: «Որակյալը տեղի է ունենում` անկախ ամեն ինչից: Պարզապես մենք չգիտենք որտեղից սկսել, չունենք ուսուցիչներ, որոնք կուղղորդեն մեզ»,- նշում է դերասանը:

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031