Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի երկու կոպիտ սխալի հետեւանքը

Մարտ 26,2013 15:31

Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտվեց Բորիս Գելֆանդին:

«Chesspro»-ի շախմատային փորձագետների գնահատմամբ, մինչեւ 24-րդ քայլը խաղատախտակի վրա կողմերի դիրքը մոտավորապես հավասար էր: Սակայն 24-րդ քայլում Գելֆանդը հաջողված «սադրիչ» քայլ արեց, որին ի պատասխան՝ Արոնյանը 26-րդ քայլում կոպիտ սխալ թույլ տվեց: Այնուհետեւ, դրան հաջորդեց նաեւ երկրորդ վրիպումը 32-րդ քայլում, որից հետո իսրայելցին աստիճանաբար մեծացրեց առավելությունը եւ Արոնյանը հայտնվեց փաստացի պարտված դրությունում:

Միավորի այս ցավալի կորուստը հայաստանցի գրոսմայստերին ետ մղեց 2-րդ հորիզոնական` միանձնյա առաջատարի դերը թողնելով Մագնուս Կարլսենին:

Այսօր գրոսմայստերները կրկին հանգստանում են: Վաղը` 10-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղալու է Վասիլի Իվանչուկի, Մագնուս Կարլսեն` Բորիս Գելֆանդի, Թեյմուր Ռաջաբովը` Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Գրիշչուկը` Վլադիմիր Կրամնիկի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031