Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոգեւորվելու առիթ, այնուհանդերձ, կա

Մարտ 26,2013 14:25

ՀՀԿ-ում ոգեւորվա՞ծ են այն իրողությունից, որ ուրբաթօրյա իր հանրահավաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծահոգաբար թույլ տվեց Սերժ Սարգսյանին շարունակել պաշտոնավարել նախագահի պաշտոնում՝ «Առավոտի» այս հարցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ասեմ, որ ոչ թե ոգեւորված են նրանից, որ թույլ է տվել. երեւի թե արժեր ոգեւորվել նրանից, որ այնուամենայնիվ, ի վերջո, նույնիսկ ամենաբարդ ճշմարտությունները հասկացվում եմ: Նույնիսկ՝ ամենաչցանկացողների համար, ովքեր ոչ մի կերպ չեն ցանկանում իրականության հետ հաշվի նստել, փաստերին նայել ուղիղ»: ՀՀԿ-ական փոխխոսնակի համոզմամբ՝ ուրբաթօրյա հանրահավաքը եւ այնտեղ հնչած հայտարարությունները ցուց տվեցին, որ «ՀՀ-ն ունի նախագահ, ընտրված նախագահ, եւ որոշումները կայացնում է նա: Ու սա կարեւոր իրողություն է: Սա կարեւոր է ոչ միայն այս ներքաղաքական թնջուկը հանգուցալուծելու առումով, այլեւ գլոբալ քաղաքական իմաստով»:

Հարցազրույցի մանրամասները՝ հաջորդ համարում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031