Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ». Անուշ Սեդրակյան

Մարտ 26,2013 14:18

Այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի նամակագրությանը, ասաց, որ ժամանակագրորեն ուշացել են, նամակագրական կապը մոտավորապես մեկ ու կես դարի պատմություն ունի,  ու կարծես թե մի քիչ անլրջանում է քաղաքական գործընթացը:

«Վերջապես հասարակությունը ոչ թե այն հատվածն է, որին առաջնորդում են, այլ` այն քննախույզ զանգվածը, որը յուրաքանչյուր խոսք վերլուծում է, հետեւաբար եւ ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է շատ զգույշ լինեն… դե իշխանության վարկաբեկվածությունը էլ տեղ չունի, իսկ ընդդիմությունն էլ չպետք է ձախողվի»,-նշեց Սեդրակյանը, որի խոսքով`ընդդիմությունը պետք է մտնի ղեկավարելու պրոցեսների մեջ, այլապես ինչպես ենք պարզելու՝ ով որտեղ է թերացել:

Սեդրակյանը նաեւ նշում է, որ Հայաստանի տնտեսությունը անմխիթար վիճակում է, քանի որ տնտեսական լծակների մուտք ունեն հաշված մարդիկ. «Հայաստանի տնտեսությանը հարկավոր է շատպօգնություն, ապա նոր կարելի է իրականացնել սահմանադրական բարեփոխումներ»:

Սեդրակյանը անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին հրապարակ կանչին, ասաց. «Կարծում եմ՝ հնարավոր է նախագահը գա Ազատության հրապարակ, այնուամենայնիվ, դա կլինի սկիզբ  առաջխաղացման»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031