Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց՝ այն ինչ կատարվում է` տրամաբանական է:
«Պիտի ողջունենք այն, ինչ հիմա ընթանում է եւ տա աստված, որ այս երկխոսությունից շահած դուրս գանք բոլորս»,- ասաց Դավթյանը:
ՀՀԿ պատգամավորի համոզմամբ`«Կարծում եմ անձերից շատ բան է կախված, բայց կարեւորում եմ մեխնիզմները, հատկապես սահմանադրական, ինչը գրավական կարող է հանդիսանալ, որ մեր երկրում ստեղծված այս գործընթացները, որոնք վերափոխվեն տոնախմբության, եւ մեկս մյուսին շնորհավորենք»:
Դավթյանը նաեւ հավելեց, որ վերջնական լուծումը պետք է կապել ոչ թե անձերի, այլ՝ սահմանադրությամբ ամրագրված նորմերի հետ, ինչում էլ հարկավոր է իրականացնել բարեփոխումներ:
Կարդացեք նաև
Դավթյանի խոսքով` «մեր երկրում իշխանությունը շատ հստակ պատկերացնում է իր անելիքները եւ անհրաժեշտ փոփոխություններ լինելու են ու դրանց անպայման նախորդելու են լայն քննարկումների»:
Դավթյանը չբացառեց այն, որ մի օր Սերժ Սարգսյանը կգնա Ազատության հրապարակ. «Ազատության հրապարակը ընդդիմությանը չէ…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ