Եվ այսպես, իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսվում է երկխոսության նման մի բան: Ընդհանուր առմամբ, դա դրական երեւույթ է: Հիշեցնեմ, որ ես կողմ էի նաեւ 2011 թվականի ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը՝ ոչինչ, որ այն ոչ մի արդյունքի չբերեց: Ես անվերապահորեն կողմ կլինեի նաեւ 2012 թվականի ՀԱԿ-ԲՀԿ երկխոսությանը, եթե պարզ լիներ դրա օրակարգը: Բայց քանի որ օրակարգը, նույնիսկ ընդհանուր գծերով, չէր բացահայտվում, դա կասկածների տեղիք էր տալիս: Ես, օրինակ, կասկածում էի, որ այդ երկխոսության (կամ համագործակցության) արդյունքում կարող է կրկին իշխանության գալ Ռոբերտ Քոչարյանը, սակայն այդ, ինձ համար ամենատհաճ սցենարը, առայժմ, համենայնդեպս, չիրականացավ:
Ասածս այն է, որ երկխոսության խորհրդապահության հարցում չարժե ընկնել ծայրահեղությունների մեջ: Գուցե տեղին չէ փոխանակվել բաց նամակներով, ինչպես որ դա անում են ներկայիս երկխոսողները՝ այդ դեպքում երկու կողմից էլ անխուսափելի են PR-ի տարրերը: Բայց պետք չէ նաեւ այն աստիճանի մշուշապատել բանակցությունները գերգաղտնիության շղարշով, որ «չուզողները» կարողանան դրա վերաբերյալ ինչ ասես՝ մոգոնել, իսկ «ուզողները» սկսեն կասկածել:
Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը, անկախ իր ձեւական թերություններից, պետք է խրախուսել: Իհարկե, հնարավոր չէ չարձանագրել բանակցողների թերի կողմերը: Իշխանությունը, ՀՀԿ-ն եւ այդ կուսակցության առաջնորդը խոստացել էին աննախադեպ ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ, սակայն ընտրությունների օրը եւ մանավանդ երեկոյան «ստացվել է ինչպես միշտ»: Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբում ասել է, որ Ազատության հրապարակում չի լինի ոչ մի տառապանք եւ հացադուլ, իսկ հետո նստել է հացադուլի: Նա սկզբում սպառնացել է նախագահին, որ վերջինս կերդվի իր դիակի վրայով, իսկ այնուհետեւ մտել է քաղաքական երկխոսության մեջ՝ չբացառելով, որ Սերժ Սարգսյանը 5 տարի զբաղեցնելու է իր աթոռը:
Բայց հիմա ցանկալի է ոչ թե սրել հակասությունները, ոչ թե կշտամբել կողմերին, այլ հակառակը՝ չվարկաբեկել, չհեգնել երկխոսությունը եւ դրանով բացասական իմաստով «թասիբի չգցել» դրա մասնակիցներին: Առայժմ պարզ չէ, թե ինչով կարող են ավարտվել բանակցությունները, փոխարենը կարելի է վստահաբար ասել, թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ եւ իրենց շրջապատող «բազեների» հորդորով ցուցաբերեն «վճռականություն»: Ընդդիմադիր շարժումը կմարի ճիշտ այնպես, ինչպես դա եղավ նախորդ շարժումների հետ, հասարակության մեջ կտիրի ավելի մեծ հուսահատություն, քան կար ընտրություններից առաջ, եւ որեւէ ոլորտում փոփոխությունների հույս մոտակա ժամանակներս չի լինելու: Այդպես կլինի, կրկնեմ, եթե կողմերն անզիջում դիրք զբաղեցնեն, որովհետեւ այդպես է վերջանում ցանկացած առավելապաշտություն:
Կարդացեք նաև
Որ նման ելքը ձեռնտու չէ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ակնհայտ է: Բայց դա նույնքան կդժվարացնի նաեւ Սերժ Սարգսյանի կյանքը, որովհետեւ նախագահն այդպիսով ամբողջությամբ կախված կլինի «ձայներ բերող տղաներից»:
Այնպես որ՝ բանակցությունները եւ դրանց արդյունքում ծնված փոխզիջումը միակ արդյունավետ ելքն են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինձ համար երկխոսությունը ամենացանկալի տարբերակն է (իհարկե դեռ հարց է դա որևէ արդյունք կտա թե ոչ), սակայն ներկայիս նամակների փոխանակությունը և փոխադարձ հրավերները նույնպես կարող են դառնալ մարման և արդյունքում ևս մի հիասթափության ալիքի պատճառ: Կարծում եմ պեըք է սկսել կոնկրետ բանակցություններ: Կստացվի` շատ լավ, չի ստացվի` աշխարհը դրանից չի կործանվի:Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում:
Միայն մեկ դիտարկում՝ ըստ իս առավելապաշտություն բառը մաքսիմալիզմ-ին փոխարինելու համար այդքան էլ հարմար չէ:
Ինչու
Շատ էլ լավն է:
Ըստ իս՝ բառն իր իմաստն արտահայտելու տեսակետից միանգամայն ընդունելի է, սակայն վանկերի առատության տեսակետից / 7 ընդդեմ 4-ի/ անշուշտ զիջում է բնօրինակ – մաքսիմալիզմին: Տվյալ պահին դժվարանում եմ որևէ այլ՝ համեմատաբար հակիրճ համարժեք առաջարկել, բայց արժե մտածել այդ ուղղությամբ:
Մեծարգո հեղինակ, ես ճի՞շտ եմ հասկանում ձեր մոտեցումը.
ա. Հայ ժողովրդի (այդ թվում իմ երեխաների) բախտը կախված է այդ երկուսի`Սեռժ-Րաֆֆի, բանակցությունից,
բ. ՀՀԿ առաջնորդի տոտալ կեղծարարությանը համարժեք է Րաֆֆու սոված մանլը`որովհետև ասել էր հացադուլին չիք,
գ. մենք էլ պետք է “չհեգնենք”, թե չէ հանկարծ կփոշմանեն բանակցողները`մեկը կշարունակի տոտալ խաբել, մյուսը`սովամահ լինել:
Իսկ կլինի իմ հին տարբերակը առաջարկե՞մ:
ա. Հայաստանին սահմանադրություն պետք չէ` այլ “Ադաթների և սովորույթների ժողովածու”, որտեղ գրված կլինեն պարզագույն կենցաղային մտքեր.
բ. ոչ մի ընտրություն`քանի որ ընտրողների միջինացված կարծիքը ոչինչ է, իհարկե վերջիններիս անորակության պատճառով.
Տոնից հասկանում եմ, որ այս ամենը դուք վաղուց գիտեիք`բայց մեզ չէիք ասում: Լավ չի:
Չի կարելի դրական գնհատաել բանակցությունների պատրաստակամության երևույթը, ինչպես և ցանկացած երևույթ, որի նպատակն է ստեղծել իմիտացիա: Հայնտել բանակցելու պատրաստակամություն և ներկայացված պահանջները հայտարարել հում, հրավիրել սեղանի շուրջ վերցնել թուղթ ու գրիչ և նույնիսկ չակնարկել թէ ինչ հարցերի շուրջ կլինեն բանակցությունները, այն դեպքում, երբ բացահայտ հեգնում ես հակառակ կողմի պահանջները: Կարելի է սա անվանել բանակցությունների սկիզբ, առավել ևս տալ դրական գնահատական ուղղակի անտրամաբանական է:
Ձեր առաջարկությունը, չնայած իմիտացաիա բառի հետ համաձայն չեմ
Իմ առաջարկը
Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պետք է խստորեն դատապարտվի Նախագահի կազմակերպած ասուլիսը եւ պահանջ նեկայացվի բաց երկխոսություն ուղիղ եթերում: Նման պահանջը կասկածի տակ չի դնի բանակցություններ սկսելու տրամաբանությունը: Բոլորն են հասկանում նման երկխոսության եւ առկա նամակագրության էֆեկտիվության մեջ չափազանց մեծ տարբերությունը, որը եւ կարելի է դիտարկել որպես իրատեսական քայլ եւ երկկողմանի պատրաստակամություն, ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու հարցում:
Այստեղ Րաֆֆիից պահանջվում է այն,ինչի ականատեսն ենք դառնում ամեն օր.Լինել օձի պես խորագետ եւ աղա վնու նման միամիտ:
Իսկ հում բառն օգտագործելու համար բերեք շատ չքննադատենք,ետե վիրավորելու համար է,ասեմ,շատ օգտակար է երբեմն հումակերությամբ զբաղվելը,օրգանիզմն առողջանում է,լրացնում է վիտամինների պակասը:այնպես որ,ուզում էր ավելի լավ ,ստացվեց,ինչպես միշտ….
Նախ` ինձ շատ է զարմացնում,որ Հայաստանում շատերը կենտրոնանում են (հիմնականում) ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ բաների վրա.օրինակ` ա) կգա հրապարակ,թե չէ, բ) նամակով հաղորդակցվեցին, թե ոչ, գ) օգտագործեց «իմ դիակի վրայով» սիմբոլիկ բառերը,և նման բաներ:
Երկրորդ` Րաֆֆին չի կարող 10 օր առաջ կայացրած որոշումները (հանուն որոշման) թողնել անփոփոխ,եթե այն փոխելու ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ կա: Քաղաքական իրավիճակը ԱՄԵՆ ԺԱՄ և ՕՐ փոխվում է. ուստի ըստ այդմ պիտի լինեն նաև համապատասխան որոշումները: Սա կոչվում է քաղաքական ճկունություն:
Երրորդ` ՍՈՒՏ է. մի հավատացեք,որ 2-րդ մարտի 1 կլինի: Եթե ՍԱՀՄԱՆԱԴՐՈՐԵՆ ու ԽԱՂԱՂ պայքարող քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրեն,ապա ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿԿՈՐՑՆԵՆ իրենց մնացած լեգիտիմությունը:
Չորրորդ` Ժամանակը,գլոբալ առումով, ՀՀԿ-ի/իշխանությունների օգտին ՉԷ,որովհետև սա ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄ/բողոք է: Այսպիսի շարժումները հենց այնպես,առանց արդյունքի,ՉԵՆ մարում: Րաֆֆին չլինի,Պողոսը կլինի: Իշխանությունները,իհարկե,սա հասկանում են. դրա համար են փորձում օր առաջ համաձայնության գալ Րաֆֆիի հետ,որովհետև վերջինս քաղաքակիրթ և խաղաղասեր է: Եթե Րաֆֆիին մերժեն,միգուցե (քիչ քաղաքակիրթ և խաղաղասեր) ուրիշը անցնի ժողովրդի գլուխ-սրանից ՎԱԽԵՆՈՒՄ են:
Ուրախ եմ,որ շատ պարզ վերլուծություն արեցիք:Գուցե դա օգնի մի մասին մղելու պարզագույնի ընկալմանը
Էն,որ երիտասարդ երկիր ենք ու մեր քայլերը նման պետք է լիներ երիտասարդ-ջահելի քայլերի,դա փաստ է ու ճիշտ տրամաբանելու,իրավիճակը ճշգրիտ քայլերով ուղղորդելու կարիք ու ցանկություն է պետք:Խոսքս մարգինալ դաշտ չտեղափոխեք, պարզապես հիշեցի մեր “երրորդ մասական” ջահելներիս ու”կոնդեցիքից ” խիստ տարբերվող մտածելակերպը(ջոգելը), որն էր.-“Խփել չկա, սաղ խոսալով ա”:Շատ բարի միտում կար էտ տեսակ մտածելակերպի ընդերքում ըկած:Չնայած շատ անգամ էր “ձեվը” խախտվում.”արի ասեմ”-ով,բայց շատ դեպքեր էլ լավ եմ հիշում, որ ավարտվում էին “լավով” ու նույնիսկ հետագայում ընկերությամբ:Չգիտեմ տեղին էր հիշողություններս ու զուգահեռներս, բայց համոզված եմ “խոսալովը” “խփելուց”(հեչ էլ չխուսափելով դրանից) ավելի ճիշտ քայլ է: Վերջ ի վերջո պետք է էտ անիծյալ սայլը տեղից շարժել:Հասկանում եմ շատ լարված մթնոլորտ է ու շատերն իսկապես կտրուկ քայլերի են պատրաստ ու ձգտում են դրան,որովհետեվ իսկապես հոգնեցնող ու նյարդացնող մթնոլորտում ենք ապրում:Բնավ էլ էս տեսակ անվայել կյանքին հաշտվելուն ու թեվաթափ լինելուն կողմնակից չեմ, բայց “կարմիր եզի”,թե կովի”? հետ գլուխ-գլխի տալը հեռանկարային չէ!”Պետք է մտածել”!ասում էր “Տղամարդկանցից” ամենատարեցն ու խելոքը:Համաձայն եմ երկխոսությանը,որովհետև երկու կողմերն ել շատ լավ գիտակցում են էն Հսկա Հատվածի-ժողովրդի ազդող էներգիան,որն էլ իր ծնրակշիռ ազդեցությունը կունենա ճիշտ երկխոսելու արդյունքում:Ես կողմակից եմ մասշտաբային իրական,ոչ իմիտացիոն-եվրոպավարի(ոչ իրենց համար) փոփոխություններին ;գոնե երկխոսելով, դե հո չուժոյ չենք?Իմ կոնդեցի բարեկամ- եղբայրներին ու բոլորիդ էլ քաղցր Բարեվ:
Որևէ հարցի շուրջ բանակցելը կամ տվյալ դեպքում`երկխոսելը, ընդհանուր հայտարարի գալու լավագույն միջոցն է:Սակայն այս պարագայում մի փոքրիկ ԲԱՅՑ կա:Ովքեր են կողմերը??? Հայտնի է,որ բանակցություն վարելը արվեստ է,որին,տվյալ դեպքում երկու կողմերն էլ տիրապետում են:Սակայն այս դեպքում`մի կողմից ունենք անձ`բացահայտ հայկական մենթալիտետով,մյուս կողմից`անձ,բացահայտ ոչ հայկական մենթալիտետով, որին ,,քնացնելու,, համար, իմ կարծիքով, առանձնապես մեծ ջանքեր պետք չի լինի գործադրել:Տվյալ դեպքում կարևորություն է ստանում այն,թե բանակցելիս, կողմերը ,հատկապես կողմերից մեկը,ինչ աստիճանի ազնվություն կցուցաբերեն` ընդհանուր հայտարարի գալու ընթացքում և ձեռք բերածը հետագայում կյանքի կոչելու համար:Տա Աստված,որ ես սխալվեմ և մի քանի օր հետո պարզվի,որ բանակցող կողմերը ղեկավարվել են ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀՈՎ:
Արդար գործի համար արժե ցանկացած ուժի հետ բանակցել, նույնիսկ՝ անարդարների: Այս անարդար աշխարհում ժողովուրդները միշտ էլ դժվարությամբ են հաղթանակների հասնում: Ցավոք սրտի, մեր ժողովրդի արդար գործերի նկատմամբ աշխարհի կառավարությունները միշտ էլ վերջին հաշվով դեմ կամ անտարբեր են եղել և գիտենք թե ինչու՝ մենք հաճախ բավարար ուժ չենք ունեցել մեր դիրքերը պահելու համար: Եվ երբ օտարների դիրքերին միացած է նաև ժողովրդին հարստահարող յուրայինների խումբը, ապա դժվար է լինելու: Բայց բանակցություններն ու երկխոսությունները հնարավոր է ինչ-որ դրական առաջխաղացում ապահովեն: Րաֆֆիի առաջարկներն իրատեսական են և իրականանալի,եթե մյուս կողմը գնա զիջումների: Բայց այդ կողմին պետք է ստիպել գնալու դրանց, իսկ այդպիսի ճնշում կարող է ապահովել հարյուր հազարներով մարդկանց երթը…
Իսկ իմ կարծիքով պետք է լիարժեք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից ու բանակցությունները վարել SMS-ներով:Սերժիկի ուղարկած SMS-ը Ազատության հրապարակի բարձրախոսից կկարդա Վարդան Պետրոսյանը,իսկ Րաֆֆիինը,նույն բարձրախոսից՝ КВН-չիկ Ջաղինյանը:Լավ կլիներ,որ այդ ,,երկխոսությունը,, վարելու համար Մոսկվայց հրավիրվեր Ալեկսանդր Մասլյակովը:Առաջարկում եմ՝ նաև,որ SMS-ների արանքում,հրապարակում հնչի ,,Նամակ-նամակ,նամակ էլ կստանաս…,, երգը Շուշան Պետրոսյանի կատարմամբ…
Րաֆֆիի ,,կրեատիվ,, քաղաքականության արդյունքում ,,Ինոգուրացիա դիակի վրայով,, հայակական նոր ,,ужастик,, սերիալի վերջին կադրերում խոշոր պլանով ցուցադրվելու են Ազատության հրապարակի հացադուլանստարանին նստած,նրա դասը լավ չսովորելու արդյունքում ,,դպրոց հրավիրված,, ծնողները,ինչպես,նաև՝ մեկ բարև տվող,մեկ վարսավիր,աշխատանքից ազատված մեկական մարզպետ ու թաղապետ…Հետին պլանում՝ հայտնի արձաննների պատվանդաններից ինչ որ հրաշքով իջնող ու այդտեղից ընդմիշտ հեռացող Սպենդիարյանին ու Թումանյանին՝ ,,Օ՜հ բարքեր,օ՜հ ԱԽՔ-եր,, բարձրաձայնելով…
,,Ֆիլմի վերջը,, հայտնի բառակապակցության փոխարեն գրվում է ,,Finita la comedia,,…
ԱԽՔ