ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համոզված է, որ իր կուսակցությունը ֆորմալ առումով այսօր Հայաստանում հինգուկես տոկոսանոց կուսակցություն է, բայց վստահ է, որ իրական կյանքում ՀՅԴ-ի կշիռն ու ազդեցությունը եւ քաղաքական օրակարգերում, եւ ԱԺ-ում շատ ավելին է: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Վարդանյանն ասաց, որ Երեւանի առաջիկա ընտրությւոններում ՀՅԴ-ն խնդիր է դրել. «Այս ընտրություններում մեր իրական ազդեցությունն ու կշիռն արձանագրել արդյունքներով, որոնք կլինեն արժանահավատ»:
ՀՅԴ-ն ի ցույց է դնելու եւ քաղաքն արդյունավետ կառավարելու եւ քաղաքական պայքարի իր հնարավորությունները`հասարակությանը ներկայացնելով ՀՅԴ-ի տարբերությունը մյուսներից. «Մենք ունենք թիմ, մասնագետների շատ մեծ թիմ, պրոֆեսիոնալ, փորձառու, հեղինակություն ունեցող, մենք ունենք սկզբունքներ, մի անձի կամ անհատի կուսակցություն չենք, բոլոր պարագաներում պահել ենք մեր ինքնուրույնությունը: Ունեցել ենք սխալներ, թերություններ, շեղումներ, բայց մեր հիմնական ծրագրային դրույթներից չենք շեղվել»:
Այս անգամ ՀՅԴ-ն քաղաքացիներին ներկայացնելու է ՀՅԴ-ի իրական էությունը ու վստահ են, որ կարողանալու են քաղաքացիներին համոզել, որպեսզի վստահեն եւ հավատան ՀՅԴ-ին, քանի որ այժմ քաղաքացին տեսնում է, որ ինքը կարող է բան փոխել մեր իրականության մեջ:
Վարդանյանը ողբերգական չի համարում ընդդիմության համատեղ չմասնակցությունը ավագանու ընտրություններին, «գուցե լավը սա էր»`ասում է,
Կարդացեք նաև
հավանական համարելով հետընտրական կոալիցիայի կազմումը:
«Սա մեզ համար նաեւ պատվի, արժանապատվության, մեր կուսակցության հեղինակության, մեր քաղաքական կապիտալի անձնական հեղինակության խնդիրն է եւ մենք ամեն ինչ անելու ենք այս ընտրություններում հաղթելու համար: Դրա բոլոր հիմքերը կան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ