Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը Րաֆֆի Հովհաննիսյանի օրենքի շրջանակներում գործելու ցանկությունը պարկեշտ քայլ համարեց

Մարտ 26,2013 13:07

«Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է երկրում՝ տեղավորվում է հետընտրական պրոցեսների մեջ: Այսօր կան որոշակի քայլեր, որոնք պետք է իրականացվեն միայն օրենքի շրջանակներում: Հանդիպում եղավ նախագահի եւ լրատվամիջոցների հետ, նա պատասխանեց մի շարք հարցերի, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները եղան, իսկ երեկ նախագահը պատասխանեց նաեւ նրան: Այսօր պետք է ուժ գտնենք մեր մեջ, մեր ուժերը համախմբելու եւ երկխոսություն իրականացնելու համար»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ ու ընդհանրապես այս խնդիրներին թուղթ ու գրիչով պետք է լուծում տալ:

Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների մասին էլ ասաց, որ դրանք հարցեր են, որ պետք է նախ քննարկվեն`«Ի վերջո եթե խնդիր կա, այն պետք է քննարկել, լուծել, բայց տեսադաշտում ունենալ պաշտոնների խնդիր ու հանդես գալ առաջարկությամբ` սխալ է: Միեւնույն ժամանակ ուրախ եմ, որ ընդդիմությունը պատրաստ է նման բեռ վերցնել իր ուսերի վրա եւ գնալ առաջ, բայց նրա այդ հինգ պաշտոնները, որ նշված է՝ հիմնավորում չկա»:

Սահակյանի ձեւակերպմամբ`իշխանության այսօրվա քայլերը գուցե որոշ քաղաքական ուժերի համար անհասկանալի է, բայց իրենք Ազատության հրապարակում հավաքվածների հանդեպ անօրինական քայլեր չեն անում. «Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ի տարբերություն հարթակում կանգնած որոշ քաղաքական ուժերի, ասում է՝ ամեն ինչ անում ենք օրենքի շրջանակներում, առանց արյուն թափելու, իսկ սա պարկեշտ քայլ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031