Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չպահանջեց ոստիկանապետի, վարչապետի հրաժարականը

Մարտ 26,2013 13:05

Ըստ «Ժառանգության», վարչապետն ավելի քիչ լիազորություններ ունի, քան որոշ թիկնազորի պետեր

Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ անել, որպեսզի չկրկնվի նախկին փորձը՝ ընդդիմություն-իշխանության երկխոսության.: Նա պատասխանեց, որ այս օրերին իրեն շատ են մոտենում մարդիկ եւ ասում՝ «հանկարծ չգնաք երկխոսության, որովհետեւ այնտեղ խաբողներ, քցողներ են: Բայց նա, ով գնում է երկխոսության, ունի որոշակի փաթեթ, թե որն է իր պահանջների մինիմումը եւ մաքսիմումը: Եթե կա մտավախություն, որ կարող են քցել, խաբել, ուրեմն կարելի է փակվել եւ ոչինչ էլ ընդհանրապես չանել: Տառապանքի փորձը մեզ ասում է՝ չգնաք երկխոսության, մեր քաղաքական դաշտում երկխոսության մշակույթը բացակայել է, այդ մշակույթը մենք ուզում ենք ներդրել: Ճիշտ է, ՀԱԿ-ը երկխոսեց, բայց նայած ինչ խնդիր էր դրել, այն ժամանակ քաղբանտարկյալների խնդիրն էր դրել»:

Հարցին՝ Դուք դժգոհում եք տնտեսությունից, ընտրակեղծիքներից, արտագաղթից, արդարադատությունից, ոստիկանությունից, բայց ինչո՞ւ չեք պահանջում վարչապետի, ոստիկանապետի, արդարադատության նախարարի հրաժարականը՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Այսօր կան ուժեր, որ չեն ասում, որ կեղծիքով է ընտրվել նախագահը, չեն պահանջում նախագահի հրաժարականը, բայց օրը 24 ժամ պահանջում են վարչապետի հրաժարականը: Դրա մեջ պարզ դեմագոգիա եմ տեսում, եթե մեզ քննադատում են, որ 24 ժամ չենք պահանջում վարչապետի հրաժարականը: Պետք է այսքան ժամանակ հասկացած լինեինք, որ մեր պետության մեջ օլիգարխը, մի թիկնազորի պետ ավելի շատ լիազորություններ կարող է ունենալ, քան վարչապետը: Մենք պահանջում ենք կոնցեպտուալ մոտեցում: Ով ուզում է հասկանալ մենք ինչ ենք ասում՝ կհասկանա, ով չի ուզում՝ չի հասկանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031