Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով` ավագանու ընտրություններում թիրախ վերցնելու խնդիր չունեն

Մարտ 26,2013 12:57

Այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, ասաց, որ այսօր դիրքային պայքար է գնում, եւ  թե ինչով կավարտվի այն, կերեւա առաջիկա օրերին:

«Ժողովուրդն ուզում է ապրել սահմանադրությամբ եւ «Ժառանգությունն» էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին նստել է այնտեղ հրապարակում, հաց չի ուտում, ասմունքում է…»:

Խաչատրյանը գտնում է, որ ճիշտ է այսօր ժողովուրդը նշանակել է Րաֆֆի Հովհաննիսյանին այս շարժման առաջնորդ, բայց շատ հավանական է,  որ այն պահանջները, որ չբավարարի Րաֆֆի Հավհաննիսյանին` ժողովուրդը շրջվի եւ ընտրի մեկ այլ լիդերի:

Անդրադառնալով ավագանու ընտրություններին Խաչատրյանը նշեց. «Մենք թիրախ վերցնելու խնդիր չունենք, մենք պիտի ստեղծենք օրենսդրական այնպիսի պայմաններ, որտեղ պարզապես փողը ցանկանա գալ: Այսօր փողը չի ցանկանում մտնել Հայաստան, հետեւաբար չկա տնտեսություն ու կա արտագաղթ:

Չգիտեմ ուրիշ ուժերի կողմից ինչպես է, բայց ԱԺ-ում բոյկոտ` մեր կողմից չի լինի»:

Խաչատրյանը հավելեց, որ ԲՀԿ-ի կողմից լռությունը պայմանավորված էր այս հետընտրական խաղի կանոններով. «Իսկ երբ տեսանք, որ նախագահական ընտրություններում մեր  չմասնակցւթյան դեպքում էլ խաղի կանոնները չփոխվեցին, հետեւաբար չէինք կարող չմասնակցել ավագանու ընտրություններին: Այլ ճանապարհ չունենք չպայքարելու, չենք կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակին»:

Խաչատրյանը նաեւ նշեց, որ ընտրական օրենսգրքում մի շարք բացեր կան, ինչն էլ  ԲՀԿ-ն չի կարող անտեսել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031