Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, թե օրերս մահացած ռուսաստանցի վտարանդի օլիգարխ եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի ընդդիմախոս Բորիս Բերեզովսկու դիահերձումը ցույց է տվել, որ մահը կարող էր վրա հասնել կախվելու արդյունքում:
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ բռնության հետքեր դիակի վրա առկա չեն: Այդուհանդերձ, բրիտանացի իրավապահները դեռեւս չեն հստակեցնում՝ կախվե՞լ է Բերեզովսկին, թե՞՝ ոչ:
Ինչ վերաբերում է թունավորման հնարավորությանը, ապա իրավապահները տեղեկացնում են, որ դրա հետազոտումը կարող է շաբաթներ տեւել:
Հովհաննես Շողիկյան
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան