Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանը քննադատեց ՀՀԿ-ի ավագանու ցուցակը

Մարտ 26,2013 12:19

ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանը ավագանու ընտրությունների իրենց ծրագիրը դեռ չի շտապում ներկայացնել, բայց վստահեցնում է՝ այն ավելի մրցունակ է, քան ՀՀԿ-ի ծրագիրը:

«Սա քաղաքական պայքար է… մեզ գոհացնում է Տարոն Մարգարյանի աշխատանքը: Նա անում է այնքան, ինչքան կարողանում է: Մասնակցում ենք, որովհետեւ մեր ծրագրերն ավելի մրցակցային են: Պետք է վստահել ՕԵԿ-ի ներկայացրած ծրագրին: Տարոն Մարգարյանը չի ընտրվել Երեւանի քաղաքապետ, ավագանուց է ընտրվել քաղաքապետ: Ինձ գոհացնում է Տարոն Մարգարյանի նվիրումը Երեւանին, բայց մեր ծրագրերն ավելի մրցակցային են: Իր կողմից արվում է ամեն ինչ, բայց եթե դա է նրանց ծրագրերը, դա արդեն մեզ արդեն չի բավարարում», -այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Շահինյանը:

Մյուս կողմից՝ պարոն Շահինյանը նշեց, որ չունենք մի ոլորտ, որտեղ հնարավոր է ասել, թե ունենք բավական լուրջ արդյունքներ. «Բոլոր ոլորտներում աշխատանքներ կան»:

Նրա խոսքերով, ՕԵԿ-ը գնում է ավագանու ընտրուուններին մրցունակ թիմով. «Հարգում եմ բոլոր առաջադրված ավագանու անդամներին, բայց իրական մրցակցությունը լինելու է Տարոն Մարգարյանի եւ Արմեն Երիցյանի միջեւ, անձերի ու ծրագրերի միջեւ է լինելու որոշումը: ՕԵԿ-ը ծյունինգ արած ցուցակներ չի ներկայացրել, ներկայացրել է մարդկանց, որոնք պետք վերահսկեն բյուջեի կատարողականը, բաշխման համաչափությունը»:

Հարցին, թե ում ցուցակն է «ծյունինգ» արված, պարոն Շահինյանը պատասխանեց. «Իսկ ումն այդպիսին չէ: ՀՀԿ-ի ցուցակում կան մարդիկ, որոնք եւս գալու են եւ իրենց ավագանու գործունեությամբ խանգարեն շատ պրոֆեսիոնալների: Ես կողմնակից չեմ մտավորականներով հագեցած ցուցակին, բացառությամբ լինեն մեկ երկուսը: Մտավորականները պետք լինեն դրսում՝ ժողովրդի կողքին: Նրանք այն չափի կապը չեն պահում երեւանցիների հետ, որը ես կցանկանայի տեսնել»:

Անդրառնալով Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի հացադուլին, պարոն Շահինյանն ասաց. «Դիետա պահելու եթե ցանկություն կա, նորմալ է: Սա բողոքի ձեւ է , որը չպետք է հիմա կիրառել, այսօր պետք է ներկայացնել ծրագիր: Օրվա մեջ մի քանի անգամ տարբեր բաներ ենք լսում, ի՞նչն ենք քննարկում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031