«Ընդդիմությունը քննադատում է, թե՝ իսկ ինչո՞ւ պետք է դադարեցվի հացադուլը, նոր Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցի Սերժ Սարգսյանի հետ: Եթե բանակցում ես, պիտի նորմալ պայմաններ լինի: Տասը քանի օր է, հացադուլ է անում, ուղեղն էլ այդ վիճակում լավ չի աշխատում: Ես ինքս ճամբարում հացադուլ եմ արել, գիտեմ»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Նրա խոսքերով՝ «Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է կարծիք հայտնել, որ իրենց տրվեն վերահսկողական մարմիններ: Կարծում եմ՝ այդ նորմալ պահանջ, առաջարկ է եղել: Նախագահը պարզաբանում տվեց, որ որոշակի հում վիճակ կա»: Հարցին՝ այդ «հում վիճակը» վերաբերում է ԱԺ-ն լուծարելո՞ւն՝ խնդիր չկա էլ, դա մենք նախօրոք ասել ենք: ԱԺ նոր ընտրությունների մենք չենք գնալու, որովհետեւ ԱԺ ընտրությունները արդեն կայացել են:
Թե կոնկրետ որ պաշտոններն են ընդունելի տալ ընդդիմությանը, որը՝ ոչ, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց, որ թեեւ ինքը նախագահի տեղակալն է, բայց այդ հարցին չի կարող պատասխանել: Զուտ իր անձնական կարծիքն այնուամենայնիվ հայտնեց, որ այն պաշտոնները, որոնք պահանջել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահի լծակներն են, ուժային կառույցներն են եւ այնպես չի լինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ուզենա վերցնի նախագահից իր լծակները:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք ասում էիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը աղանդավորական է, սատանայական, ի՞նչն է պատճառը, որ ՀՀ գործող նախագահն ընդառաջ գնաց այդ «սատանայական, աղանդավորական» շարժմանը եւ ՀՀԿ-ականնները պնդում էին, նաեւ նախագահն էր ասում, որ «սոված մարդու հետ գնամ ի՞նչ խոսեմ», ինչո՞ւ հիմա փոխեց իր դիրքորոշումը: Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Այն երեւույթները, որ առաջարկում էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր դիակի վրայով՝ դա սատանական էլեմենտներ են, էդպիսի բան քաղաքականության մեջ չի կարելի ասել: Ես կարծում եմ, որ որեւէ դիակ չի կարող լինել, կլինի պայքար կոռուպցիայի, արտագաղթի դեմ:
Կարդացեք նաև
Քաղաքականության մեջ, երբ խնդիրը վերաբերում է պետության կայունությանը, կարելի է գնալ բանակցությունների: Այդտեղ ես խնդիր չեմ տեսնում, երդմնակալությունից հետո էլ եթե լինի առաջարկ ընդդիմության կողմից, էլի կարող է նախագահը ընդառաջ գնա: Կարեւորը՝ մեր պետության կայությունն է: Արդեն մեկ ամսից ավելի է՝ կոչեր են լինում Ազատության հրապարակում, կոչ են անում գնալ պայքարի, անհնազանդության կոչեր, պատկերացրեք մեր զինվորի վիճակը, մենք զինվորին պետք է ոգեշնչենք»:
Մենք ճշտեցինք՝ եթե ասում եք՝ կարեւորը մեր պետության կայունությունն է, հնարավո՞ր է, որ պետության կայության համար այնուամենայնիվ, ընդառաջ գնաք նաեւ ԱԺ-ն ցրելու պահանջին՝ նա պատասխանեց. «Եթե դրա կարիքը լինի, բայց դրա կարիքը հաստատ չկա: ԱԺ-ն գործում է նորմալ: ԱԺ-ն լուծարում են, երբ չի աշխատում, ինչի՞ լուծարել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կես միլիոնից ավել «սատանայական, աղանդավորական» քվե՞ : Այս ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ծաղրու՞ մ է ընտրողների բանականությունը: Այս մարդը հոգեպես առո՞ ղջ է:
«Իմ դիակի վրայով» – դա ժողովրդական պատկերավոր-սիմբոլիկ խոսք է. հերիք բռնեք փրփուրներից:
հիմա էլ կրոնն եք գցել մեջտեղ, չեք ել ամաչում, եթե ժողովրդի ահռելի զանգվածը ընտրել է րաֆֆուն, ուրեմն աատանաներ են, երևի պետք է ընտրեին սուրբ սերժին, որ սուրբ լինեին. ամենամեծ սատանաները դուք եք, որ կերաք, քամեցիք ժողովրդին.