Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Կարեւորն նա է, որ երեւանցիները սիրեն մեր քաղաքական ուժերին»

Մարտ 26,2013 11:55

Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի օգտվում իր սահմանադրական իրավունքից եւ հրավիրում այդքան ցանկալի արտահերթ նիստը, որի խնդիրը լինելու է ներքաղաքական թնջուկի խորհրդարանական քննարկումները եւ, որի շուրջ արդեն մոտ երկու ամիս է բանակցություններ են գնում: Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում Aravot.am-ի հարցին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. « ՀՀԿ-ն կարող է հրավիրել արտահերթ նիստ եւ իր ցանկացած խնդրին ԱԺ-ի կողմից որոշման տեսք տալ եւ գնալ առաջ, բայց դա որեւէ հարց չի լուծում: Արտահերթ նիստը նրա համար է, որպեսզի ձեւավորվի հավասարակշռված քաղաքական դաշտ: Այսինքն, արտահերթ նիստը կգումարվի եւ արդյունքներ կունենա, եթե որեւիցէ հայտարարություն կամ բանաձեւ, որպես որոշում, համաձայնության արժանանա բոլոր քաղաքական ուժերի կողմից»:

ՀՀԿ-ի համար ընդունելի են այն բոլոր խնդիրները, որոնք քննարկելի են, եւ իշխող մեծամասնությունը պատրաստ է իջնել իր դիրքերից ու երկխոսության միջոցով գնալ քաղաքական դաշտի կայացման ճանապարհով: «Եթե մենք պիտի երկխոսության հրավիրենք եւ ավելի շատ խորացնենք տարանջատումը, այդ արտահերթ նիստը ինչի՞ համար է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նա նաեւ ասաց, որ այն տեքստը, որը ՀՀԿ-ի համար ընդունելի է եւ բխում է ընդդիմադիր խմբակցությունների ցանկություններից, երեկ արդեն ուղղարկվել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի այսօր քննարկվեն եւ դիրքորոշումներ արտահայտվեն: Ընդդիմության դիրքորոշումներից հետո արդեն քննարկման ժամանակ կհստակեցվի արտահերթ նիստի օրակարգը: «Եթե բոլորն ասեն`ոչ, դա անիմաստ է, բայց միեւնույն ժամանակ ես դա չեմ համարում ձախողված, որովհետեւ քաղաքական ուժերը, որոնք փորձում են առաջ տանել երկիրը, պետք է այլ բան որոշեն»,- ասաց Սահակյանը:

Արտահերթի չկայացման հարցում ՀՀԿ փոխնախագահի կարծիքով իր նշանակությունն ունի նաեւ . «Յուրաքանչյուրն իր մեկնարկներն ունի, որպեսզի հետագա իր քաղաքական ճակատագիրն ամբողջացնի Երեւանի ավագանու ընտրություններով: Տարիներ շարունակ երբեք Երեւանից չէին խոսել բոլոր քաղաքական ուժերը`հանկարծ միանգամից սկսեցին սիրել Երեւանը: Բայց կարեւորն նա է, որ երեւանցիները սիրեն մեր քաղաքական ուժերին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031