Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոլյանին՝ ԱԱԾ կանչելը բացարձակ կապ չունի նրա՝ Ազատության հարթակում երեւալու եւ այնտեղից ելույթ ունենալու հետ»

Մարտ 26,2013 11:35
Zolyan

Համացանցում մեր որոնման արդյունքներից պարզ դարձավ, որ դեռեւս նախորդ տարի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել եւ արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին։ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դեռ այն ժամանակ հայտարարել էր, որ ստուգումները տեղի են ունեցել նախքան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին խիստ նկատողություն հայտնելը։ Մասնավորապես, ստուգումները տեղի են ունեցել 2012 թ. մարտի 20-27-ին։

Ի դեպ՝ համացանցում տեղեկություն գտանք նաեւ այն մասին, որ դեռեւս Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան, բայց ոչ թե իր՝ աշխատանքից ազատման հրամանի դեմ, այլ Կրթության եւ գիտության նախարարության կողմից Բրյուսովում կատարված ստուգումների արդյունքում ապրիլի 12-ին կայացված ակտը վիճարկելու համար։ Ըստ այդ ակտի, բուհում խախտումներ են հայտնաբերվել, սակայն նրան աշխատանքից ազատելու հիմքում այդ ակտը չի դրվել, այլ նրա արտասահման մեկնելը՝ առանց Արմեն Աշոտյանի թույլտվության։ Զոլյանը հայցադիմումում նշել է, որ ԿԳՆ-ն ստուգումների ժամանակ ակնհայտորեն գերազանցել է իրեն վերապահված լիազորությունները, եւ ակտը հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Եզրակացություն՝ Սուրեն Զոլյանին՝ ԱԱԾ կանչելը բացարձակ կապ չունի նրա՝ Ազատության հարթակում երեւալու եւ այնտեղից ելույթ ունենալու հետ։ Զոլյանը ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ թե իր քաղաքական կեցվածքի, այլ կոնկրետ այն բանի համար, որ վերջինիս անվան հետ լուրջ չարաշահումներ են կապվում։ Եվ այս պատմության մեջ ամենազզվելին այն է, որ Զոլյանը այս ամենը շատ լավ իմացել է, պարզապես նա փորձել է օգտագործել Ազատության հարթակը, հրապարակում հավաքված մարդկանց՝ տպավորություն ստեղծելով, թե իբր ինքը քաղհալածյալ է։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031