Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական. «Առանց այն էլ մեր կուսակցությունը շատ գումարներ է տրամադրել Գյումրուն»

Մարտ 26,2013 11:25

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հարցազրույցից:

– Չնայած վեց ամսվա աշխատանքին ու խնդիրների նման «բարձրաձայնմանը», գյումրեցիները դժգոհում են Սամվել Բալասանյանից։ Որպես գյումրեցի, Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Ես ներկայացրել եմ իմ անհանգստությունը Գյումրու ճանապարհների հետ կապված՝ նշելով, որ այդ ամենը թողնել միայն Գյումրու քաղաքապետարանի վրա ու ակնկալել շուտափույթ լուծում, հնարավոր չէ։ Լուրջ գումարների մասին է խոսքը՝ 2,5 մլրդ դրամ։

– Սամվել Բալասանյանը մեծահարուստ, բարեգործ ղեկավար ունեցող կուսակցության ներկայացուցիչ է, գուցե «Բարգավաճ Հայաստա՞նը» աջակցի։

– Կուսակցությունն ի՞նչ աջակցի, 2,5 մլրդ դրամ տրամադրի, որպեսզի Գյումրու փողոցները բարեկարգվե՞ն։ Ո՞ր կուսակցությունն է տրամադրել։

– ԲՀԿի համար ի՞նչ է 2,5 մլրդ դրամը։

– Առանց այն էլ մեր կուսակցությունը շատ գումարներ է տրամադրել Գյումրուն, Շիրակի մարզին՝ աղբատար մեքենաներ, փողոցները ձյունից մաքրող տրակտորներ, շենքերի կտուրների վերանորոգում, սպորտդահլիճների կառուցում և այլն։ Այս աշխատանքների շնորհիվ է, որ Գյումրիում ԲՀԿ-ն հաղթել է, Շիրակի մարզում բարձր տոկոսներ ստացել։ Այսօր ակնկալել, որ ԲՀԿ-ն ամբողջովին ֆինանսավորելու է, որ ճանապարհները կառուցվեն, անհնարին է, քանի որ անգամ տեղական ու պետական բյուջեի գումարներով դա միանգամից հնարավոր չէ. էլ ուր մնաց ԲՀԿ-ին մեղադրենք, թե այդ աշխատանքն ինչո՞ւ չի անում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031