«Էմփիռեյ» ռոք խումբը շաբաթ օրը պետք է համերգ ունենաք Ազատության հրապարակում, սակայն այն չեղյալ հայտարարվեց։ Խմբի վոկալիստը պնդել է, որ համերգը չեղյալ են համարել զուտ տեխնիկական խնդիրների պատճառով։
Հարց. Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս խնդիրը տեխնիկական էր, թե՞ պարզապես խումբը վախեցավ իշխանության կողմից հետագայում լուրջ խնդիրների առջեւ կանգնելուց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Չգիտեմ՝ ինչ խնդիրներ են առաջացել, եւ համերգը չի կայացել, բայց ես Սարգիս Մանուկյանին շատ լավ եմ ճանաչում եւ չեմ կարծում, որ նա վախենա ինչ-որ բանից։ Չեմ կարծում, որ Սարգիսն այս առումով փախուստի դիմեր, ուստի պետք է պրոբլեմը տեսնել մի քիչ ուրիշ տեղ։ Ես տեղեկացա, որ համերգը չի կայանալու, մտածեցի՝ միգուցե եղանա՞կն է եղել պատճառը, բայց արդյունքում տեխնիկական հարցեր են առաջացել։ Մի խոսքով չեմ կարծում, որ այստեղ վախի ինչ-որ խնդիր կար։ Ես ինքս այս ընթացքում Ազատության հրապարակում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին դեռ չեմ այցելել, քանի որ վատառողջ էի, բայց անպայման կգնամ։ Մեր հարաբերությունները Ր. Հովհաննիսյանի հետ շատ երկար տարիների պատմություն ունեն։ Ես՝ որպես քաղաքացի, որպես հայ, կայցելեմ Ր. Հովհաննիսյանին։ Կարծում եմ, որ նա այնքան խոհեմ է, որ իշխանությունների հետ ինչ-որ համաձայնության կգնա։ Ժողովուրդն էլ է հոգնել… Ուզում եմ՝ ամեն ինչ լավ լինի, եւ չեմ ցանկանա, որ Րաֆֆին հացադուլ անի։ Կյանքը մի անգամ է տրվում, եւ ցանկանում եմ՝ ճիշտ երկխոսություն լինի, ու ընդհանուր հայտարարի գան։
ԱՐԱՄՈ
Կարդացեք նաև
երգիչ
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, որ պետք է վախենա։ Ինչի՞ց պետք է վախենա։ Գուցե իսկապես խմբի հանդես չգալը տեխնիկական խնդիրների հետ է կապված եղել, եւ, առհասարակ, չեմ կարծում, որ «Էմփիռեյ»-ը վախկոտ խումբ է։ Կամ՝ ումի՞ց պետք է վախենա։ Չի կարող նման բան լինել, ոչ ոք չի կարող ինչ-որ մեկին սպառնալ, կրկնում եմ՝ ոչ մեկը։ Այդ ամենը արհեստածին բան է, եւ ոմանց ուղղակի թեմա է պետք։
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
երգչուհի, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»