Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ՀԱԿ-ի երկխոսության նախադեպից հստակ դասեր քաղի

Մարտ 26,2013 10:43

Ր. Հովհաննիսյանն ու նրա ղեկավարած ուժի ներկայացուցիչները չեն շտապում պաշտոնապես արձագանքել Սարգսյանի նամակին։ Կստացվի Սարգսյան-Հովհաննիսյան երկխոսությունը, թե՝ ոչ, այս պահին դժվար է ասել։ Համենայնդեպս, իշխանությունը այս օրերին ջանք չի խնայում դրա կայացման համար։ Երեկ մեզ հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց, որ որոշում կայացնելիս Ր. Հովհաննիսյանը պետք է հաշվի առնի մի քանի նախադեպեր։ «Նույն իշխանությունները տարիներ առաջ երբ սկսեցին երկխոսությունը Հայ ազգային կոնգրեսի հետ, նույն քարոզչությունն էին անում, բայց վերջում ՀԱԿ-ին կանգնեցրին փաստի առաջ։ Այսինքն, այդ երկխոսությունից նրանք ստացան, այն, ինչ իրենց պետք էր՝ միջազգային հանրությանը քաղաքակիրթ ներկայացնելու հնարավորություն՝ հասարակությանը մեսիջ տալով, որ դուք

այլեւս անելիք չունեք, գործընթացը գնում է իշխանության եւ այդ պահի դրությամբ ընդդիմության առաջին գծում գտնվող ՀԱԿ-ի հետ։ Վերջում փաստորեն, հասարակությունը հրապարակը թողեց, Կոնգրեսը մնաց ձեռնունայն, իշխանությունն էլ ստացավ այն, ինչ իրեն պետք էր։ Հիմա, իմ կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է այդ նախադեպից հստակ դասեր քաղի եւ փորձի մինչեւ ապրիլի 9-ը հասնել այն պայմանների հաստատմանը, որ ինքը դրել էր իր նամակի մեջ։ Հակառակ դեպքում, ապրիլի 9-ից հետո ուրիշ զարգացումներ են գնալու, որը հօգուտ ժողովրդի չի լինելու։ Մենք նախադեպ ունենք արդեն»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031