ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ համացանցի միջոցով հիշեցրեց, որ մենք ազգովի կանգնած ենք բնաջնջման վտանգի առաջ, եւ ցանկություն հայտնեց գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը:
– Դուք նախագահականից ինչ–որ համաձայնություն կամ պատասխան ստացե՞լ եք։
– Չէ, տեսեք, առաջարկն արվել է Րաֆֆուն, հիմա Րաֆֆին կարող է ուշացումով ասել՝ ես համաձայն եմ։ Իսկ եթե ոչ, Րաֆֆու մերժմանը ես տալիս եմ պատասխան։ Այստեղ Սերժ Սարգսյանից շատ բան կախված չէ։ Սերժ Սարգսյանը կհայտնվի փակուղային վիճակում, եթե ինձ մերժի, քանի որ ինքն է առաջարկել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը, ի դեպ, կար միայն իմ նախընտրական ծրագրում։ Մնում է, որ Րաֆֆին ասի, որ իմ առաջարկն ընդունում է, բայց լավ կլինի, որ ասի՝ ինչպես Հայրիկյանը հայտարարել է, ինքն էլ թող ղեկավարի։ Ես Րաֆֆուն Զատկի տոնից առաջ հնարավորություն եմ տալիս վերջացնել հացադուլը եւ անցնել իր լիարժեք քաղաքական գործընթացներին, այսինքն՝ այս քայլը ո՛չ Րաֆֆուն, ո՛չ որեւէ մեկին չի կաշկանդում։ Րաֆֆին իր բոլոր ծրագրերը կարող է իրականացնել՝ զուգահեռաբար ունենալով այս գործիքը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»
ԲԱՐԵՒ ՀԱՅԵՐ:
Տեղական ինքնակառավարման մարմնների /Երեւանի/ ընտրություններին մասնակցությունը իշխանության նախագիծն է եւ քանի դեռ ներքոշարադրված փոփոխությունները ընտրական օրենսգրքով չեն ամրագրված դրան մասնակցությունը Ժառանգության եւ ՀՅԴ – ի համար ինքնասպանության է.
https://www.youtube.com/watch?v=Fn6F5V5q2r4&feature=player_embedded