Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը հայտնել է, որ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը:
Սերժ Թանգյանը հայտնել է, որ երգը կթողարկվի ամառը` Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում:
«Ցանկանում եմ նվիրել այդ երգը Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին», – ասել է Սերժ Թանգյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Սերժ Թանգյանը երկու նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. առաջինը հրապարակավեց փետրվարի 26-ին,երկրորդը` փետրվարի 27-ին: