Ադրբեջանի սահմանապահները «Նաստայաշչեե վրմեյա» թերթի խմագիր Միլռադ Ֆատուլաևին թույլ չեն տալիս դուրս գալ Բաքվի օդանավակայանից: Հայտնում է «Կավկազսկի ուզել» թերթը:
«Սահմանային անցակետ ես հասել եմ առավոտը ժամը երեքին, բայց ինձ թույլ չեն տալիս դուրս գալ քաղաք, թեև բոլոր ուղևորները արդեն դուրս են եկել օդանավակայանից: Ոչ ոք ոչինչ չի բացատրում, միայն իմ վրդովմունքից հետո, ինձ ասացին, որ պետք է սպասել Բաքվից ինչ-որ կարևոր մասնագետի: Էֆենդի անունով հերթափոխի պետը, բոլոր հարցերիս միանշանակ պատասխանում է. «դա ձեր խնդիրն է»», – ասել է Ֆատուլաևը «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին:
Ֆատուլաևը իրեն պահելը կապում է վերջերս Հայաստան կատարած գործուղման հետ. «Խոսակցություններից հասկացա, որ սահմանապահներին դուր չի եկել, որ անձնագրումս նշված է, որ վերջերս գործերով Հայաստան էի մեկնել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ