Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն պապի. «Պիտի ներողություն խնդրի եւ չոքի՝ կոտորված երեխաների ծնողների առաջ» (Տեսանյութ)

Մարտ 25,2013 22:21

Ըստ նրա` միայն այդ պարագայում պետք է նախագահի հետ բանակցել

Ազատության հրապարակի կենտրոնական դեմքերից մեկից՝ Սասուն պապից (Մխիթարյան) այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե իր կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հետեւի՞ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորին եւ թուղթ ու գրիչը վերցնի, գնա հանդիպման: Սասուն պապին պատասխանեց. «Նրա հե՞տ: Եթե նա հայ լիներ, Մարտի 1-ի կոտորած կանե՞ր: Իրա հրամանով չէ՞ր: Բա ո՞վ էր, դո՞ւ էիր հրամայել: Քոչարյանը մինչեւ ապրիլի 12-ն էր: Ամբողջ ազգին Բաղրամյան փողոցում ծեծում, ջարդում էին, արա՛, իմ աչքի առաջ»:

Մեր հարցին՝ այսինքն, չարժի՞ բանակցել, Սասուն պապին պատասխանեց. «Չէ, չէ: Բանակցել ա, թող գա ներողություն խնդրի գողության համար, ինչքան գողանալ ա տվել, ինչքան կոտորել ա, 10 դիակ ա թաղել՝ ջահել-ջահել: Պիտի ներողություն խնդրի: Եթե իմանանք, որ ինքը խնդրում ա, հայ է դառնում, թող գա կառավարի: Բայց չի կարա: Պիտի գնա Գորիսի Տեղ գյուղը, թոռներին աճեցնի: Էնքան փող ունի, որ միլիոն տարի կապրի, ծոռեծոռ իրան հերիք է»:

Մենք հիշեցրինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջներ է հղել Սերժ Սարգսյանին իր վերջին հանրահավաքում: Սասուն պապի դիտարկմամբ՝ «Րաֆֆին ասում ա՝ ես ժողովրդի մի մասնիկն եմ: Թող ինքն էլ գա ասի՝ ես էլ եմ ժողովրդի մասնիկը՝ քեզ նման: Թող ներողություն խնդրի, չոքի, էդ կոտորված երեխաների ծնողների առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031