Լրահոս
Օրվա լրահոսը

Հունահռոմեականներն էլ զբաղեցրին թիմային 6-րդ տեղը

Մարտ 25,2013 22:06

  Թբիլիսիում ավարտված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը, ինչպես մեր ազատ ոճայինները, թիմային հաշվարկով  36 երկրների պայքարում գրավեց 6-րդ տեղը: 

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Վրաստանի մայրաքաղաք տարել էր, իր իսկ խոսքերով, կիսով չափ փորձնական կազմ: Այդուհանդերձ, մեր յոթ մասնակիցներից երեքը ընդհանուր առմամբ նվաճեցին մեկ ոսկե՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Արթուր Ալեքսանյան (96 լգ), երկու բրոնզե՝ Արթուր Շահինյան՝ (84 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (120 կգ) եւ մեր հավաքականը թիմային հաշվարկով գրավեց վեցերորդ տեղը: Իսկ հաղթող դարձավ Ռուսաստանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031