Բելգրադի «Ռուսական տան»-ը բացվել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանի «Բիբլիական երկիրը՝ Արարատի ոտքերի տակ» ցուցահանդեսը: Գրում է «Պրավոսլավիե» պարբերականը:
Միջոցառումը կազմակերպել են «Ռուսական տուն»-ը Սերբիայի հայ համայնքի և Հայաստանի դեսպանատան հետ համատեղ:
Ցուցահանդեսի բացմանը, որը տեղի ունեցել մարտի 21-ին, ողջույնի խոսք են ասել Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, «Ռուսական տան» տնօրեն Միխայիլ Դենիսովը և Սերբիայում Հայաստանի պատվո հյուպատոս Պրեդրագ Տոմիչը:
Ճառասացները նշել են, որ Հայաստանը և հայկական մշակույթը ավանդական կապեր ունի սերբերի, սերբական մշակույթի, պատմության և հոգևոր կյանքի հետ: Միջնադարի հայ ճարտարապետները իրենց ներդրումն ունեն Սերբիայի պատմական հուշարձանների մեջ:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 28-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ