Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվել է «Լիդիան Ինթերնեյշենլ լիմիթեդ» երկրաբանահետախուզական ընկերության տնօրեն: Հայտնում է «Մարքեթ ուայեր» լրատվականը:
Սարգսյանը Հայաստանի վարչապետ է եղել 1996-1997թթ., մինչ այդ եղել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, ՀՀ փոխվարչապետ, Եվրոպայում ՀՀ գլխավոր դեսպան, միաժամանակ եղել է Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում և Լյուքսեմբուրգում ՀՀ գլխավոր դեսպան:
Ընկերության նախագահ Գորդոն Ուայլին ասել է. ««Լիդիան»-ն ուրախ է, որ Արմեն Սարգսյանն ընգրկվել Է իր կազմի մեջ: Սարգսյանը հարուստ փորձ ունի, բարձր դիրք ունի Հայաստանում և աշխարհում: Ամուլսար նախագիծը համաշխարհային կարգի արտադրություն դարձնելու համար, նրա իմաստությունն ու գիտելիքները շատ օգտակար կլինեն»:
Կարդացեք նաև
«Լիդիան»-ը ոսկու արդյունահանման մեջ մասնագիտացած երկրաբանահետախուզական ընկերություն է: Ներկայում «Լիդիան»-ը կենտրոնացած է Արևելյան Եվրոպայում, մասնավորապես իր հիմնական՝ Ամուլսար ոսկու նախագիծը իրականացնում է Հայաստանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ