Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն. «Դպրոցի փակումը շատ օգնեց, այլապես ողջ գյուղը կվարակվեր»

Մարտ 25,2013 20:38

Կենտրոնի տնօրենը ենթադրում է,որ  իրենց  մոտ պառկածները  «խոզի գրիպով» են հիվանդ:

Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանն  ասաց, որ իրենց կենտրոնում մարտի 25-ի առավոտյան պառկած էր 30 հիվանդ, որոնց 60 տոկոսը  երեխաներ են: Նրանք  հիվանդ են թոքաբորբով, գրիպի հետեւանքներով: Դալլաքյանն  ասաց, որ  երեխաները հավանաբար  հիվանդ են H1N1 վիրուսով, քանի որ մարտի 16-ին մահացած 7-ամյա աղջկա  12-ամյա եղբոր  հետազոտությամբ պարզվել է, որ երեխան հիվանդ է  գրիպի այդ տեսակով: Գագիկ Դալլաքյանը հայտնեց, որ մարտի 25-ին առողջության կենտրոնից դուրս է գրվել 19 , հոսպիտալացվել 7 հոգի, պառկած հիվանդների թիվը 21 է, գյուղում չհոսպիտալացված հիվանդներ չկան:

Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրենն ասաց. «Դպրոցի  փակումը շատ օգնեց, այլապես ողջ գյուղը  կվարակվեր, ինչպես մի քանի տարի առաջ  էր»:  Դպրոցական արձակուրդները մեկնարկել են մարտի 18-ից եւ  կշարունակվեն մինչեւ ապրիլի 1-ը: Գ. Դալլաքյանի վկայությամբ՝ առողջապահության նախարարությունից ուղարկված «Տեմաֆլու» դեղորայքը շատ է օգնել, իրավիճակն  իրենց կողմից վերահսկվում է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031