Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիր» գրական մրցույթում հաղթող հեքիաթը «մեծերի համար է»

Մարտ 25,2013 20:29

Այսօր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը  տեղի ունեցավ «Գրի՛ր» գրական մրցույթի երկրորդ մրցանակաբաշխությունը:

Մրցույթի կազմակերպիչներից Իրինա Հախունցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ամենամսյա «Գրիր» գրական մրցույթին  մասնակցում են բոլոր ցանկացողները` առանց տարիքային եւ սեռային սահմանափակման. «Յուրաքանչյուր ամիս ընտրվում է մեկ ժանր, իսկ մասնակիցների աշխատանքները գնահատում է ժյուրին: Այս անգամ պարգեւատրվելու են 4-րդ, 5-րդ, եւ  6-րդ մրցույթների հաղթողները: 4-րդ մրցույթի ժանրը քննադատական հոդվածն էր, որի միջոցով փորձ է կատարվել վեր հանել հասարակությանը հուզող խնդիրները,  5-րդ մրցույթի ժանրը հեքիաթն էր, իսկ 6-րդինը`  չափածոն»: Իրինա Հախունցը բարձր է գնահատում մասնակիցների ակտիվությունը. «Առաջին մրցույթում երեսուն մասնակից կար»: Իրինան նաեւ տեղեկացրեց, որ հաղթողներին որոշում է պրոֆեսիոնալ ժյուրին` «ծանոթ-բարեկամի» մոտեցումը բացառելու համար. «Բացի այդ, ժյուրիի անդամների անունները չեն հրապարակվել»:

«Հեքիաթ» ժանրում երրորդ մրցանակակիր Հերիքնազ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ներկայացրած «Լինում է, չի լինում» հեքիաթը «մեծերի համար» է. «Հերոսներն ավելի հասուն` մանկականին ոչ բնորոշ  ապրումներ ունեն: Հեքիաթը սիրո մասին է, իսկ «հերոսները» քամին են եւ լուսինը: Քամին սիրում է լուսնին, բայց թեւերը այդպես էլ չեն հասնում լուսնին»:

Գրողի խոսքով. «Մեծերին ավելի շատ են պետք  հեքիաթները»: Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ գրել է մանկուց, սակայն գրական ասպարեզում նոր է սկսկել լուրջ քայլերը. «Այդ առումով մրցույթը ներկայանալու հնարավորություն է տալիս»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031