Լրահոս
Օրվա լրահոսը

Patch. Հունական ռեստորան՝ հայի ձեռքերով

Մարտ 25,2013 20:25

Թեպետ Շաուն Շախմալյանը հայ է, սակայն ապրել է հույների հետ և սիրում է հունական ուտելիք, այնպես որ նրա համար բնական է իր «Փեսթրիս բայ Նենսի» հրուշակեղենի խանութին կցել հունական ռեստորան: Գրում է «Փեթչ» պարբերականը: Այս հրուշակեղենի խանութը գտնվում է Լոս-Անջելեսի արբանյակ քաղաքներից մեկում՝ Ալտադենայում: 

Ռեստորանում ոչ միայն հունական ուտելիք կլինի, այլև քյաբաբի, մուսակայի և տոլմայի պես ավանդական կերակրատեսակներ: Ինչպես նաեւ՝ որոշ կերակրատեսակներ ամերիկյան խոհանոցից:

Շախմալյանը նաև օգտագործում է իր հայկական արմատները, որպեսզի ավելացնի որոշ կերակրատեսակներ, որոնք պակասում են հունական խոհանոցում: Օրինակ, Շախմալյանի կարծիքով, հայկական խորովածը շատ ավելի լավն է, քան հունականը: Շախմալյանը հույս ունի, որ հունական ճաշատեղին կբացվի երկու ամսից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031