Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում նշվեց խոսքի ազատության տոնը (ֆոտոշարք)

Մարտ 25,2013 19:25

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ Գյումրիում արդեն 5-րդ անգամ նշվեց խոսքի ազատության տոնը, որը խորհրդանշում է իշխանությունների կողմից հալածանքների ենթարկված «ԳԱԼԱ»  հեռուստաընկերության փրկությունը: Հիշեցնենք, որ Գյումրու անկախ լրատվական ալիքին սկսեցին հալածել ու հարկային տեռորի ենթարկել դեռևս 2008 թվական նախահագական  ընտրություններից առաջ այն պատճառով, որ վերջինս  հանդգնել էր ցուցադրել ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  ելույթը: Հարկային պարտավորությունները իբրև թե չկատարելու, հարկերը չարամտորեն թաքցնելու մեղադրանքով հարկայինը մոտ 26 միլիոն դրամ տուգանքի էր  ենթարկել   հեռուստաընկերությանը: Գյումրեցիներն էլ 5 տարի առաջ հենց այս օրը  փրկեցին հեռուստաընկերությունը եթերազրկումից: Նույնիսկ  ԴԱՀԿ-ի աշխատակիցները , որոնք մի ձեռքով կալանք էին դնում  հեռուստաընկերության գույքի ու հաշիվների վրա, մյուս ձեռքով սեփական գրպանից գումար էին հանգանակում  հեռուստաընկերությանը: Կան բազմաթիվ  փաստեր, երբ ծերունիները իրենց թոշակն էին նվիրում «ԳԱԼԱ» -ի  փրկության համար` այսպիսով պայքարելով իրենց խոսքի ազատության համար:   

Այս ամենը այսօր հիշվեց խոսքի ազատության տոնին նվիրված միջոցառմանը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այս առիթով  ասաց.«Մեզ հաջողվեց համատեղ ուժերով և, առաջին հերթին ես պետք է ասեմ  Գյումրու   հասարակության սատարման շնորհիվ, ճնշումները  կանգնեցնել այն լրատվամիջոցի  նկատմամբ, որը հանդգնել էր չենթարկվել անօրինական պահանջներին : Այն, ինչ որ մենք տեսնում ենք 2008 թվականին, երբ  դպրոցականն իր նախաճաշի գումարն էր բերում, և թոշակառուն իր փոքր թոշակից հազար դրամ էր բերում, որպեսզի օգներ լրատվամիջոցին  այդ իրավիճակից դուրս գալու, դրանք նույնիսկ հուզումնալից պահեր էին: Իսկապես շատ ճիշտ է անում  Գյումրու «Ասպարեզ» ակումբը, որ այդ օր դարձրել է տոն, ընդ որում այդ տոնը ավանդական բնույթ է կրում և ես կասեի, որ կենացները այդ տոնի քաղցրանում են գնալով»:

Լևոն Բարսեղյան էլ ասաց, թե  տարակույս չունի, որ   այս տոնը մի օր կընդգրկվի պետական տոնացույցում: Ամեն մի պարգևատրումից առաջ մեկնաբանում էին , թե որ մի արած գործի համար են  խրախուսում լրագրողին կամ լրատվամիջոցին: Օրինակ` Սամվել Կարապետյանին պարգևատրելիս, Լևոն Բարսեղյանն ասաց. «Դուք գիտե՞ ք օրինակ, որ Հայաստանը իր ազգային հարստությունից տարեկան  365 միլիոն դոլար վատնում է, ես իմացա Սամվել Կարապետյանի  հրապարակախոսությունից»:   

Պարգևատրեցին մի քանի լրատվամիջոցների ու կայքերի ներկայացուցիչներ, օրինակ` «Հետք» հետաքննող լրագրողների ընկերակցության լրագրող Գրիշա Բալասանյանը `պաշտոնյաների  հայտարարագրերի մասին նյութեր պատրաստելու համար,  լավագույն լուսանկարների  համար պարգևատրվեց Panarmenian.net կայքը, «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը «Կարիտաս» բարեգործական ընկերության կողմից դրամական  պարգև ստացավ՝  սոցիալական խնդիրները ինտենիսվ լուսաբանելու համար : Պարգևների մեջ կար  նաև մահակ: Այդ պարգևը հանձնվեց Լենա Նազարյանին: Ինչպես ներկայացրեց մահակը հանձնողը`  Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի Շիրակի մարզային  գրասենյակի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանը . «Լենա Նազարյանը պարգևատրվեց Եվրոպական չակերտավոր, այսպես կոչված ժողովրդավարությունը քլնգելու համար»  :

Նշենք, որ «ԳԱԼԱ»  հեռուստաընկերությանը նվիրված այս տոնին չէին եկել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներկայացուցիչները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031