Հաշվի առնելով սովորողների շրջանում գրիպով հիվանդացության տարածման միտումները, ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանով դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվել է մինչև մարտի 31-ը։ Նկատի առնելով այս հանգամանքը՝ «Այբ» կրթական հիմնադրամը մեկ շաբաթով հետաձգում է «Կենգուրու 2013»-ը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին։
Ուրախությամբ հայտնում ենք, որ արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»: Նշենք, որ այս տարի «Կենգուրուին» մասնակցում է 39 500 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ չորս տարիների համեմատ՝ ինչպես աշակերտների, այնպես և դպրոցների մասնակցության թվով։
«Այբ» կրթական հիմնադրամ