Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 18-ից հետո Սերժ Սարգսյանը 180 աստիճանով փոխվել է

Մարտ 25,2013 18:02

Ստյոպա Սաֆարյանը Աստված է կանչում, որ ինքը չսխալվի

«Տպավորություն կա, որ այն, ինչ առաջարկվում է, նախապայմանով է՝ դուրս արի հացադուլից, նոր կխոսենք: Մինչեռ կարծում եմ, որ ժողովրդի հետ բանակցություններում չեն կարող դրվել նախապայմաններ, որովհետեւ հիմնական խնդիրը պետք է  լինի ճգնաժամը հաղթահարելը»,- այսօր բաց քաղաքացիական խորհրդի նիստին այսպիսի տեսակետ հայտեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նա նաեւ նշեց. «Ես չէի ցանկանա, որ հերթական անգամ ժամանակ ձգձգվեր, լուծում չտրվեր այս համազգային տագնապին եւ վերջում ոչ թե երկիշխանության վիճակ ստեղծվեր, այլ իշխանությունը գնար մի ճանապարհով, որտեղ ետդարձի ճանապարհ չկա: Օրվա հրամայականն է ձեր ներկայությամբ ամեն օր ուղղակի ցույց տալ, որ թույլ չենք տալու երկիրը խոտորել, շեղել իր զարգացման հիմնական ուղղությունից»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին եւ պայքարին՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Շատերը նշում էին, որ այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական պրոցես չէ: Թվում է, թե դուք այստեղ կանգնած ոչինչ չեն անում, բայց տեսեք, դրա արդյունքում ստիպված են լինում հարցազրույցներ տալ: Դա սրա արդյունքն է: Սեփական քաղաքացու լուռ բողոքին պատասխանում են հարցազրույցով, երբ նախկինում բողոք բարձրաձայնող մարդուն ոստիկանով հետապնդում են: Նրանք այսօր արձագանքում են մեր լռությանը, այստեղ կանգնելուն: Այն, ինչ անում ենք մենք այսօր Ազատության հրապարակում, ամենամեծ քաղաքականությունն է»:

Դիրիժոր Վարդան Հակոբյանն էլ  նշեց, որ օրենքը չի կարող լինի ընտրովի, դա դառնում է կամայականություն. Երբ որ կսկսեք օրենք թելադրել, մի հատ գնացեք Մաշտոցի փակ շուկայի մոտ կանգնել: Մեկ տարի շարունակ քանդվում եւ պղծվում է փակ շուկան»:

Հարցին՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնվի երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, քաղաքացիական այս բաց խորհուրդը պիտի դադարեցնի՞ իր աշխատանքները՝ Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Մենք խաղում ենք ոչ թե խաղալու համար: Մենք գնում ենք, որ մատ անենք»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի պատասխան նամակում անկեղծություն տեսնո՞ւմ եք՝ հաշվի առելով նախորդ նամակների հռետորաբանությունը՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ չի ցանկանում կանխակալ գնահատական տալ. «Մի վերջին անգամ հավատանք նամակագրին: Ժողովրդին խաբել հնարավոր չէ, ընդամենը մի երկու օր ժամանակ կձգի, ոչ ավելի: Բայց նշեմ, որ մարտի 18-ի համեմատությամբ փոփոխություն կա: Եթե մարտի 18-ին իսպառ բացառում էր որեւէ բանակցություն, ասում էր՝ սոված մարդու հետ գնամ ի՞նչ խոսամ, այսօրվա նամակում այլ բան տեսա: Տա Աստված, չսխալվեմ: Գոնե դա 180 աստիճանով այլ է, քան մարտի 18-ին տված հարցազրույցն էր: Ես կարծում եմ՝ Բարեւի հեղափոխությունը երբեք չի մարի»:

Վարդան Հակոբյանն էլ նշեց, որ ինքը կողմ է բանակցությունների, բայց խելոք մարդուն մեկ անգամ կարելի է խաբել. «Ես երազում եմ «մատի» մասին: Երբ մտանք նորից բանակցությունների մեջ, ոչ մի շանս չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031