Վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ մշակվել և հանրությանն էր ներկայացվել ՀՀ ԲՈՀ-ի գործող աստիճանաշնորհման կանոնակարգերին և աստիճանաշնորհման գործընթացին վերաբերվող մի շարք փոփոխությունների առաջարկություններ: Նախաձեռնող խումբը հանդիպելու և առաջարկվող փոփոխությունները քննարկելու խնդրանքով դիմել էր ՀՀ ԿԳ նախարար պարոն Ա. Աշոտյանին:
Ս.թ. մարտի 23-ին տեղի ունեցավ նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, որին ներկա էին նաև ՀՀ ԲՈՀ-ի և ԳՊԿ նախագահներ՝ պրն. Արտյուշա Ղուկասյանը և պրն. Սամվել Հարությունյանը:
Պրն. Աշոտյանը ներկայացնելով այս ուղղությամբ ՀՀ ԿԳՆ կողմից տարվող աշխատանքը, կարևորեց այդ գործընթացում երիտասարդ գիտնականների նախաձեռնությունը, որը միտված է գիտական կադրերի և աշխատանքի որակի բարձրացմանը: Երիտասարդ գիտնականները ներկայացրեցին աստիճանաշնորհման գործընթացի և կանոնակարգերի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները: Դրական արձագանք ստացավ ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանության համար պարտադիր երեք հոդվածներից մեկը «Web of Knowledge» կամ «Scopus» շտեմարաններում հաշվառված միջազգային գիտական ամսագրերից մեկում տպագրված լինելու առաջարկը: Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի՝ թվային տարբերակների ԲՈՀ-ի կայքում տեղադրման, ատենախոսությունների բազայի ստեղծման, ասպիրանտական քննությունների հարցաշարերի առցանց հասանելիության և միասնական ծրագրի ստեղծման և այլ հարցերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԲՈՀ-ի հետ համատեղ շարունակել աշխատանքը երիտասարդ գիտնականների կողմից ներկայացված փոփոխությունները կանոնակարգերում ներառելու նպատակով:
Նախաձեռնող խումբ
Պետք չէ զբաղվել էժանագին պոպուլիզմով,հարկավոր է հետևել միջազգային փորձին ու հրաժարվել շուկայական հարբերություններին խորթ ու կոռումպածին ԲՈՀ-ական համակարգից : Գիտական կադրերի որակի համար պատասխանատվություն պետք է կրեն համապատասխան կրթական ծրագրեր իրականացնոց հիմնարկություններն այլ ոչ թե խմբակային սկզբունքով ընտրված ներկայիս ԲՈՀ-ական հանձանաժողովները. որոնց անդամների մեծամասնությունը չունեն նույնիսկ տվյալ մասնագիտության մագիստրոսի գիտական վարկանիշ: ԿԳՆ նախ պիտի սահմանի տգետը գիտնականից տարբերակելու չափորոշիչներ, նոր խոսի կրթության և գիտության որակի մասին:
Ակնհայտ է եթե չկա նման չափորոշիչներ ապա բնագավառը` ասպերանտական տեղերի բաշխման, որակավորման և ֆինանսավորման գործընթացները պիտի կատարվեն բացարձակապես կոռուպցիոն և խմբակային եղանակներով, որի վկան ենք մենք այսօր:
Արդեն երկու տասնամյակ է ինչ ՀՀ իրականացվում է տգետ և գիտաավերիչ քաղաքականություն, որը համազոր է ազգային դավաճանության:
Ուստի այս պնդմանը անհամաձայն ԿԳՆ չինովնիկին հրավիրում եմ հրապարակային երկխոսության: Սակայն այն պայմանով, որ իմ ընդիմախոսը գոնե ունենա RG-ի 1,5-ից ավելի գործակից:
ՅՈՒՆԵՍԿՕ-իԿենսագիտության ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյան