Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանակին սաղին անուն ենք դրել». Չամուսնանալու պատճառներից

Մարտ 25,2013 18:04

28-այա Արմինեն նյարդայնանում է, երբ իրեն հարցնում են. «Ե՞րբ ես ամուսնանալու»: Չնայած իր ՝ չամուսնացած կարգավիճակին և  շրջապատի մարդկանց բամբասանքներին, թե տանը մնացած աղջիկ է, օրիորդը  ամուսնանալու մտադրություն այժմ չունի. «Չեմ շտապում, ամեն ինչ իր ժամանակին: Մինչ այդ՝ թող ամեն մարդ իր գործին նայի, ու՞մ ա պետք, որ իրենց դուստրը ամուսացած է հարբեցողի հետ, կամ մյուսը հազիվ է հացի փող աշխատում: Իմ կարծիքով ՝ երեսունն  ամենալավ տարիքն է դրա համար, մարդ լիովին հասունանում է, գուցե այդ ժամանակ մտածեմ»,-ասում է Արփինեն:

Այս երևույթը բնորոշ է շատերին: «Տանը մնացած օրիորդներ» պիտակը  նրանք ձեռք են բերում տարբեր պատճառներով, ասում են. «Ժամանակին սաղին անուն ենք դրել», «Մտածում էինք  աշխատանքի մասին»  և այլն  այլն:  «Երկրպագուներս առաջարկում էին մեկնել Ամերիկա: Ասում էի ՝ հո ես հայրենիքի դավաճան չեմ: Հիմա շատ ուշ է՝ հասկանալու համար, որ այդտեզ ոչ մի դավաճանություն էլ չկա»,-աում է 34-ամյա Միլենան:

Կան նաև մարդիկ, ովքեր այժմ էլ երկրպագուներիհետ պակաս չունեն, իրենց կարիերիստ են համարում: Իսկ որոշ  չամուսնացած աղջիկներ բարդույթներ ունեն: 31-ամյա Նարինեն ինքն է խոստովանում դա. «Ես  միշտ խուսափում եմ նրանցից, գիտեմ, որ դա նաև ֆոբիա է համարվում, բայց ես այդպիսին եմ, ինչքան ուզեցի ուղղեմ, չստացվեց, չնայած գիտեմ, որ եթե տղամարդ շատ սիրեր, կկոտրեմ իմ վախը»,-ասում է նա:

Սակայն կան նաև աղջիկներ, ովքեր, պնդում են` բոլոր տղամարդկանց հետ իրենց հարաբերությունները անհաջողությամբ են ավարտվել: Ոմանք արդեն հույսը կտրել են, իսկ ոմանք ՝ կրկին քայլեր են ձեռնարկում:

Ի ուրախություն չամուսնացած աղջիկների՝Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողները պարզել են ՝այն կանայք, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ, ավելի ուրախ են և լավատես:  Իրենց ուսումնասիրության արդյունքնում հետազոտողները մատնանշել են այն հիմնական առավելություններն ու պատճառները, որոնք ընկած են նրանց կյանքը ավելի պայծառ դարձնելու մեջ. փողի խնայողություն, ազատ ժամանակ, ազատութություն՝ հաղորդակցման առումով (նրանք կարող են շփվել տարբեր մարդկանց հետ և հագնել այն, ինչ ուզում են), նաև այն հանգամանքը, որ չամուսնացած կանայք ավելի շատ են ժամանակ տրամադրում իրենց արտաքին տեսքի խնամքին և նախասիրություններին:

Սակայն առողջական տեսակետից  չամուսնացած կարգավիճակն այնքան էլ նախանձելի չէ: Բանն այն է, որ մեկ ուրիշ առիթով բրիտանացի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյուննքում պարզել են, որ 10 տարվա ընթացքում գրանցվել է սրտային նոպային կամ անկայու ստենոկարդիայի 15330 դեպք: Նրանց չնշող մեծամասնությունը  չամուսնացած մարդկանց են ՝այդ թվում աղջիկներ: Հաղորդում է med-practic.com-ը:

Նազենի Բաղդասարյան

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031