Հայաստանում ամենամեծ ժողովրդավարությունը վայելող Одноклассники սոցիալական ցանցի հիմնական տարբերակը թարգմանվել է հայերեն։
Ավելի վաղ հայերեն էր թարգմանվել Mail.Ru Group ընկերությանը պատկանող սոցիալական ցանցի բջջային տարբերակը։
«Հայաստանը մեզ համար կարեւոր շուկա է. 2012 թվականին մենք կիրառության մեջ մտցրեցինք բջջային տարբերակը, իսկ այժմ արդեն հիմնական տարբերակը։ Այս տարին նվիրված է լինելու լոկալ բովանդակությանը. Մենք ցանկանում ենք Одноклассники բերել հայտնի մարդկանց, ավելացնել տեղական տոները եւ լուրերը, որոնք հետաքրքիր են Հայաստանի լսարանի համար», – մեկնաբանել է Одноклассники ծրագրի մամուլի քարտուղար Լապուկ Մարիան։
Այսօր տարածված հաղորդագրությունում ընկերությունը նաեւ որոշ մանրամասներ է հրապարակել Հայաստանում Одноклассники ցանցի օգտագործման վերաբերյալ։
Կարդացեք նաև
Մասնավորապես, նշվում է, որ հայաստանցիները սոցցանցում առավել հաճախ օգտվում են հաղորդագրությունների փոխանակման, օնլայն խաղեր խաղալու, ստատուսների հրապարակման եւ լուսանկարների տեղակայման ու գնահատման ծառայություններից։
LiveInternet կայքի տվյալների համաձայն, Одноклассники–ի օրական այցելուների թիվը կազմում է 750-ից մինչեւ 800 հազար մարդ։
«Ազատություն» ռադիոկայան