Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական բաց խորհրդի նիստում անդրադարձավ Սերժ Սարգսյանի նամակին: Նա նշեց, որ մամուլում տարածումից մի քանի ժամ առաջ է նամակը ստացել: Իր կարծիքը եւ տեսակետը նամակի մասին պարոն Հովհաննիսյանը կհայտնի չորեքշաբթի՝ մամուլի ասուլիսում:
Նշենք, որ այս ընթացքում որ լրագրողը մոտենում է պարոն Հովհաննիսյանին եւ բացառիկ մեկնաբանություն է խնդրում՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանում է, որ դա էթիկայի խախտում է համարում որեւէ լրատվամիջոցի առանձնացնել, ուստի բոլորը պետք է սպասեն իր ասուլիսին:
Պարոն Հովհաննիսյանը ափսոսանք հայտնեց նաեւ, որ չի կարող ներկա լինել եւ իր ներկայությամբ ոգեւորել Հայաստանի հավաքականին, իր սիրած տեղը զբաղեցնել, բայց կոչ արեց ներկաներին, որ տոմս առնեն ու գնան. «Ով չի գնում, մեր տղաներին այստեղից կողջունենք եւ կակնկալենք հաղթանակը մեր հավաքականի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ակամայից հիշեցի, որ մոտ 9 տարի առաջ, 2004 թ-ին, հենց Հայաստան-Չեխիա հանդիպման ժամանակ Րաֆֆիի կողքն էի նստած ստադիոնում: Մեր թիմը պարտվեց այն ժամանակ խոշոր հաշվով, բայց մինչ այդ մեր հավաքականի սևամորթ դարպասապահը՝ Ապուլա Բետեն, մի քանի դրվագում հոյակապ խաղաց:
Րաֆֆին՝ հերթական «սեյվ»-ից հետո ասաց. «Մեր դարպասապահը լավ արդարացնում է իրեն շնորհված ՀՀ քաղաքացիությունը», ինչին ռեպլիկ հնչեց կողքից. «Մեկ ա, 10 տարվա քաղաքացիություն չունի, բան դուրս չի գա»: (այդ ժամանակներին Րաֆֆիին՝ որպես թեկնածու գրանցել-չգրանցելու հարցը ակտուալ էր):
Մեկնաբանությունս մի քիչ անկապ էր, բայց ակամայից հիշածս մտորելու ու համեմատություններ տանելու առիթ դարձավ: