Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Աղջիկ ջան, իմ մեջտեղի մասն այնքան էլ հրապուրիչ չէ» (Տեսանյութ)

Մարտ 25,2013 17:09

Դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր դասադուլավորների հետ հանդիպումը սկսեց` «ինչ կա, երեխեք ջան» հարցով:

Հետո առաջարկեց` եթե հասկանաք մոտավորապես ինչի մասին կուզենայիք խոսել, ես կսկսեմ բացվել ու մինչեւ առավոտ կարող ենք խոսել:

Ուսանողներից մեկի առաջարկին, թե զրույցը «մի տեղից սկսենք», պարոն Դանիելյանը պատասխանեց. «Որտեղի՞ց աղջիկ ջան: Ասեմ, որ իմ մեջտեղի մասն այնքան էլ հրապուրիչ չէ: Ոչնչով չի տարբերվում, սաղ ասեկոսեներ են, թե մեջտեղի մասը լավն է, բայց իրականում` ոչ: Էդ անցանք»:

Ուսանողները ծիծաղեցին, իսկ հետո նրանցից մեկը դերասանից հետաքրքրվեց` ո՞րն է արվեստագետների դերը հասարակության մեջ, ո՞ւր են նրանք:

«Երեւի թե գրքերից է եկել, որ Հովհաննես Թումանյանը միշտ հաշտեցնում էր հայերին եւ թուրքերին, կարծիք էր հայտնում կամ ես իմ ինչ: Իրականում նման բան չկա: Յուրաքանչյուր մարդ իր տեղում է: Եթե էստեղ չգայի, ուրեմն ինչ, ինձ չի մտահոգո՞ւմ էս ամեն ինչը…Հիմա չկան այն արվեստագետները, որոնք որ եւ երբեք էլ չեմ հիշում, որ արվեստագետները դուրս գան, մի հատ խելոք բան ասեն, ու սաղ վազեն իրենց հեռեւից: Միշտ դուրս են եկել միգուցե գիտնականները, յուրիստները, հետո կողքից նաեւ հուզական մասը ապահովողները: Թյուր կարծիք է ստեղծվել, որ արվեստագետները միշտ պետք է լինեն քաշող ուժը: Ես այդպես չեմ կարծում»,- պատասխանեց դերասանը:

Նրա համոզմամբ, պետության դեմ պայքարելու համար պետք է ստեղծել մեխանիզմներ. «Բայց մեխանիզմները պետք է առաջարկեն իրավաբանները, մարդիկ որ օրենքից են հասկանում, խոսքը ավելի շատ մտավորականի մասին է, ոչ թե արվեստագետի: Այդ մարդիկ են պետք, բայց իրենց էլ պետք է բզել կողքից…ամբողջ աշխարհում պետությունը ճնշելու օղակները ստեղծված են…մեզ մոտ միակողմանի է ճնշումը, մենք նայում ենք` ոնց են հետեւից տալիս: Չունենք մի հատ կազմակերպություն, արհմիություն, որի միջոցով կարող ենք սեղմել ինչ-որ մեկին, այ դա արվեստագետի գործը չէ»:

Պարոն Դանիելյանն ասաց նաեւ, որ դասադուլը շատ ողջունելի շարժում է, բայց.     «Դեռ հուզական խմորումների մեջ է: Ոչ մի կոնկրետ սպասելիք էլ չունես էլ դրանից, որովհետեւ, եթե տենց հուզական շարունակվի, վերջը ֆիզիկական բախումն է պետական ապարատի հետ: Ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Անձամբ իմ իմացած Սերգեյ Դանիելյանը շատ կարգին մարդ էր 17 տարի առաջ: Կարծում եմ որ այդպիսին էլ մնացած կլինի մարդկային որակի մեջ:

  2. Վաչագան says:

    Պայքարել պետք է վատ չինովնիկի դեմ,լավ գաղափարի համար,բայց ոչ երբեք սեփական պետության դեմ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031