ԱԺ ներխուժած եւ հրազենային վնասվածք ստանալու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին այս պահին տեղափոխում են դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Դատարանում պետք է որոշում կայացվի նրան հարկադիր բուժման ուղարկելու մասին, քանի որ երիտասարդը շատ ագրեսիվ է, արդեն 2-րդ գիշերն է` ինչ խնդիրներ է առաջացնում հիվանդանոցում, կանչում են ոստիկանների, հոգեբուժական բրիգադ:
Իսկ թե կոնկրետ ինչ է անում, ապա Կարեն Սահակյանը նշեց, որ հոգեկան հիվանդի վարքին համապատասխան դրսեւորումներ, մասնավորապես` «շատ ագրեսիվ է, աղմկում է, փորձում է փախչել, սիստեմաները, պոկել, կատետրը հանել»:
Բժիշկը նշեց, որ հրազենային վնասվածքը ապաքինվում է: