Արդեն 16-րդ օրը Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանի նստարանի տարբեր կողմերից փակցված են «Շնորհակալություն լավ եմ» գրությամբ պաստառներ։
Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը շատ լավ է,-«Ա1+»-ի հետ զրույցում պնդեց նաեւ նրա մայրը` Վարդիթեր Կոճոլոզյան- Հովհաննիսյանը։
Նա դժվարացավ ասել, թե որ դեպքում որդուն կհորդորի դուրս գալ հացադուլից. «Պատմությունը եւ արարքները ժամերով եւ օրերով չեն արվում։ Նվիրումը, սերը, եթե դուք ամուսնանանում եք, չեք հարցնում դուք որքան պետք է ապրեք, դուք միանում եք, երկուսդ մեկ մարդ եք լինում, իսկ այստեղ ժողովուրդը պետք է մեկ մարդ լինի»,- ասաց տիկին Կոճոլոզյան- Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ