Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան. «Նույն օրենսգրքից տարբեր ձեւով ենք օգտվում»

Մարտ 25,2013 16:12

«Իրավունքի տեսակետից եւ արարքի քրեաիրավական որակումից ոչինչ չեն տարբերում: Նույն օրենսգրքից տարբեր ձեւով ենք օգտվում: Քրեական գործերով վերաքննիչը հիմնականում իր լիազորությունների շրջանակում լուրջ իրավաբանություն չի կիրառում: Ցավալի է, որ այս գործով 5 փաստաբանների եւ 5 ամբաստանյալների բողոքը լսող դատարանից դժգոհ մնացին բոլորը, եւ դա խորհելու առիթ պետք է տար»,- Aravot.am-ին ասաց ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը:

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի դատավճիռը եւ մերժել ամբաստանյալներ Վաժա Արձիարաշվիլու, Կարեն Հովհաննիսյանի, Հասմիկ Դուրգարյանի, Վարդան Եղիազարյանի, Դավիթ Ղամբարյանի, Աբգար Հովսեփյանի եւ նրանց պաշտպանների բողոքները:

Պաշտպանական կողմը Aravot.am-ին հայտնեց, որ մտադիր է բողոքարկել վերաքննիչի որոշումը:

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացի Վաժա Արձիարաշվիլին մեղադրվում է Հայաստանի քաղաքացիների հետ խմբի միջոցով ՀՀ ազգային եւ ԵՊՀ գրադարաններից 150 միավոր հնատիպ գրքեր գողանալու մեջ: Ամենաբարձր պատժաչափը ստացել է Վաժա Արձիարաշվիլին՝ 10 տարի ազատազրկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031