Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյան. «Կարեւորը երկխոսելն է, մնացածը՝ հում է, հասուն է՝ կհստակեցնեն»

Մարտ 25,2013 16:06

«Ես շատ ողջունում եմ Սերժ Սարգսյանի պատասխան նամակը, որովհետեւ բովանդակությունից բխում է Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը՝ ինչ-որ բան անելու, փոխելու, որը կուժեղացնի երկուսին էլ՝ թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը՝ ընդգծելով, որ այս պահին դա իր սուբյեկտիվ կարծիքն է՝ որպես ՀՀ մտահոգ քաղաքացի:

Տիկին Բախշյանի մեկնաբանությամբ՝ «Որ անհրաժեշտ են բարեփոխումներ թե օրենսդրական, թե սահմանադրական, թե օրենսդրական փոփոխություններ՝ ակնհայտ է: Դրա մասին խոսում են բոլորը՝ ոչ միայն ընդդիմադիրները: Հետեւաբար իրենք պարտավոր են երկրի առջեւ ծառացած համազգային խնդիրների լուծման եզրերը գտնել, նստել սեղանի շուրջ, համագործակցել՝ յուրաքանչյուրն իր գրիչով, իր թղթով: Իր գրիչով նշանակում է՝ յուրաքանչյուրն իր ասելիքով: Բոլորը պետք է տեսնեն դրա հետեւանքը, բոլորը հավատան, որ համատեղ կայացվելիք փաստաթուղթը բոլորի կյանքում պիտի բերի փոփոխություն»:

Մեր հարցին՝ նախորդ փորձը ընդդիմություն-իշխանություն երկխոսության ցույց տվեց, որ դա ընդամենը «գյալաջի էր», հնարավոր չի՞, որ սա շարժումը քնեցնելու փորձ է եւ վերջին հաշվով ըստ էության այս երկխոսությունն էլ ոչ մի բանի չհանգեցնի: Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ցավոք, այո, փորձը դա է ցույց տալիս: Բայց մարդիկ տարբեր են՝ առաջնորդները տարբեր են: Րաֆֆին վճռական է եւ պատրաստակամ: Ինքը բոլոր քայլերով դա ցույց տվեց: Սերժ Սարգսյանն էլ շատ լավ հասկանում է, որ սա այն հնարավորությունն է, որ մնացած 5 տարիների իր գործունեության մեջ ձեռնարկած փոփոխություններն իրեն լավ անուն կթողնեն: Մարդն իր անվան համար, կարծում եմ, պիտի մտահոգ լինի: Սերժ Սարգսյանը մտահոգ է, որ իրեն էլ այնպիսի որակումներ չտան, ինչպես նախորդներին են արել: Նորմալ, բարեպաշտ մարդն անպայման այդ մտահոգությունը պետք է ունենա: Կարծում եմ, երկուսն էլ հսկայական ջանքեր պիտի գործադրեն»:

Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը «ե՛ւ նալին է խփում, ե՛ւ մեխին», ինչպես ասում են. եւ ասում է, որ պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից հեռու է Րաֆֆի Հովհաննիսյանը, շարադրանքը հում է եւ առաջարկում է երկխոսել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ տիկին Բախշյանը պատասխանեց, որ կարեւորը պատրաստակամությունն է. «Մնացածը՝ հում է, ինչ է, հասուն է, ինչ է, սեղանի շուրջ երկխոսելու ընթացքում ավելի կհստակեցնեն: Բայց այն, որ պետք է նստեն սեղանի շուրջ, նամանավանդ ավագ Շաբաթն է, մեզ համար մեծ խորհուրդ ունեցող շաբաթը, երբ հարություն առնելու խորհրդին ենք գնում, պատահական չի, որ հանգուցալուծում տա Աստված եւ այս շաբաթվա ընթացքում դա տեղի ունենա»:

Կդադարեցնի՞ հացադուլը Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ ոչ՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ չգիտի, բայց շաբաթվա խորհուրդը երկուսն էլ պիտի օգտագործեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Վատ երկխոսությունը ավելի լավ է,քան լավ պատերազմը »: (Նույնիսկ պաշտոնական տվյալներով) ԿԵՍ ՄԻԼԻՈՆԻՑ ավել բողոքի քվեն Հայաստանի պես փոքր երկրում ՀՍԿԱ քաղաքական ուժ/գործոն է,որի հետ ՊԻՏԻ հաշվի նստել: Ով սա չի հասկանում (կամ չի «հասկանում»), նա քաղաքականապես հասուն չէ: Այսօր Հայաստանում գոյություն ունի ՀՍԿԱ սոցիալական ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: Օլիգարխային կլանը թալանելով-հյուծել/հյուծում է երկիրը: Ինչպես արդեն գրել եմ,իշխանությունները ՀԻՄԱ պիտի գնան ԼՈՒՐՋ փոխզիջումների,այլապես Հայաստանում ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ անխուսափելի կլինի: ՀՀԿ-ն ՉԻ կարող ամեն ընտրությունից առաջ (իր դուստր բիզնես ԲՀԿ-ի միջոցով) խլել ընդդիմության/ժողովրդի ձայնը ու երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումը հետաձգել մինչև հաջորդ ընտրություններ: Հայաստանը այլևս այդ ԺԱՄԱՆԱԿԸ չունի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031