Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հոգեվիճակին կոլորիտ են տալիս նաեւ երաժշտությունը եւ այն, ինչ ընթերցում եմ». Երիտասարդ նկարչուհի

Մարտ 25,2013 16:02

19-ամյա Արաքս Ալոյանը սովորում է Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում: Նա 11 տարեկան էր, երբ եղբայրն առաջարկել է իրեն որեւէ խմբակ այցելել: Արաքսն էլ ընտրել է նկարչական խմբակը: Այնտեղ սովորել է մեկուկես տարի: Ի տարբերություն շատ երեխաների, որոնց ստիպում էին խմբակ գնալ, Արաքսն իր ցանկությամբ է դա արել. «Ինձ ասացին, որ տաղանդ ունեմ, բայց չգիտես ինչից եւ ինչու, ես հիասթափվեցի ու չշարունակեցի»:Фото1746Фото1727
Դրանից հետո Արաքսը որոշ ժամանակով դադարել է նկարել ու սկսել է կենսաբանությամբ, աստղագիտությամբ զբաղվել. «Ես ինքնամփոփ մարդ եմ: Աստղերի մեջ ինձ էի գտնում, այդ թվում նաեւ ազատություն, մտքի թռիչք»:
Արաքսը 10-րդ դասարան էր, երբ նկարչության ուսուցչուհին իրեն ծանոթացրել է նկարիչ Սարգիս Թերզյանի հետ: Վերջինս հաճախ է ասել, որ աղջիկը պետք է նկարչուհի դառնա: Աշխատանքները ներկայացնելուց հետո Թերզյանը փորձնական մեկ ամիս ժամանակ է տվել, տեսնելու համար` Արաքսը կպարապի՞ իր մոտ, թե` ոչ. «Անցավ տրված ժամանակը, եւ նա ասաց, որ իր աշակերտն եմ: Սկսեցի պարապել ընդունելության համար` ընդամենը վեց ամիս ու ընդունվեցի»:
Արաքսը նկարչական հատուկ ոճ չունի: Դրա պատճառն այն է, որ փոփոխական մարդ է: Ասում է` ոճի ընտրությունը կախված է, իր տրամադրությունից, եւ թե ինչ մտքեր ու երազներ կունենա. «Ներկա պահին սյուռեալզիմն է հոգեհարազատ ինձ: Իմ հոգեվիճակին կոլորիտ են տալիս նաեւ երաժշտությունը եւ այն, ինչ ընթերցում եմ»:
Արաքսն իր առաջին նկարն արել է 11 տարեկանում: Պատկերված էին 5 դիմակներ, որոնցից մեկն իրականում դիմակ չէր, այլ շատ գեղեցիկ ձեւով պատկերված բասասական կերպար ու միայն նրա աչքերին նայելով կարելի է հասկանալ, թե ինչ կերպար է նա իրականում:
Աղջիկն իր մտքերը կտավին է հանձնում մեծ մասամբ գիշերը, երբ զգում է ստեղծագործելու, զգացմունքներն արտահայտելու կարիք: Նա նախընտրում է պաստելային (հանգիստ) գույներով աշխատել: Նկարչուհին արվեստանոց չունի եւ ստեղծագործում է իր իսկ սենյակում: Հիմա աշխատում է կոմպոզիցիոն նկարի վրա:
2012թ. մասնակցել է Էջմիածնում երիտասարդության միջազգային օրվա առիթով կազմակերպված ցուցահանդեսին եւ արժանացել է «Լավագույն երիտասարդ նկարիչ» անվանակարգում: Իր աշխատանքները ներկայացրել է նաեւ «Hay Art» մշակութային կենտրոնում կայացած ցուցահանդեսին: Ցանկություն ունի ապագայում հանդես գալ սեփական ցուցահանդեսով:
Երաժշտություն, գիտական հաղորդումներ, աստղագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, ճարտարապետություն եւ հնէաբանություն. սրանք Արաքսի մյուս նախասիրություններն են: Ասում է` նկարչությունն է ընտրել, որովեհետեւ այդպես է ցանկացել: Ինչպես ինքն է ասում` բոլոր այս հետաքրքրություններն արտահայտում է իր նկարներում:

Фото2365Фото2172Фото1873

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Որ մեզ ներկայանում է մի նոր աշխարհ , նոր հոգեվիճակ և արտահայտման յուրօրինակ ոճ ազատ ճախրանքի մեջ,պարզ երևում է նրա ամեն մի շտրիխից , վրձնահարվածից, որոնցից յուրաքանչյուրը մի խոհ է, մի հոգեվիճակ: Կարծում եմ Արաքսը դեռ շատ ասելիք ունի, բարի երթ:

  2. Դավիթ says:

    Ձմեռը արտակարգ լավ է ստացվել

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031