Ռուսաստանում շարունակվում են հասարակական կազմակերպությունների գրասենյակների խուզարկությունները։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Նիկիտինը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը «չպլանավորված խուզարկություն» է սկսվել կազմակերպության գրասենյակում։
Ռուսաստանյան «Հանուն մարդու իրավունքների» շարժման գրասենյակը նույնպես խուզարկության է ենթարկվել։
Անցած շաբաթվանից հարյուրավոր հասարակական կազմակերպությունների գրասենյակներ են խուզարկվել, այդ թվում Ռուսաստանում մարդու իրավունքներով զբաղվող ամենաառաջին կազմակերպություններից մեկի՝ «Մեմորաիալի» գրասենյակը։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան