Այսօր կայացած ասուլիսում հայտնեց Բերձորի ազատագրման մասին պատմող «Միացում» ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Սամվել Թադևոսյանը: Ֆիլմի հեղինակը նշում է, որ ցանկացել է ներկայացնել մի ֆիլմ, որը ոչ միայն մշակութային արժեք կունենա, այլև հարուստ կլինի փաստերով:
«Ֆիլմում բացառիկ կադրեր կան, որոնք դեռ երբեք չեն ցուցադրվել»-ասուլիսի ժամանակ հայտնեց ռեժիսորը:
Ինչպես հայտնեց ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը, ֆիլմը բաղկացած է 2 մասից, որոնցից առաջինում ներկայացված է Արցախի պատմությունը մինչև 1988 թվականը, իսկ երկրորդ մասում՝ 88-ից մինչև արցախյան շարժման ավարտը:
«Ֆիլմը նախատեսված է ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների համար: Այն արդեն թարգմանվել է ռուսերեն և շուտով կներկայացվեն դրա անգլերեն և թուրքերեն տարբերակները»:
Կարդացեք նաև
Ֆիլմի հեղինակը վերջում նշեց, որ նախատեսում են «Միացումը» ներկայացնել Կանադայում և ԱՄՆ-ում կայանալիք կինոփառատոներին, ինչպես նաև՝ «Ոսկե Ծիրանի»:
«Միացում» Ֆիլմի պրեմիերան կայանալու է այսօր՝ ժամը 7-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Մարինե ԱՂԱՍՅԱՆ