Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ը ավագանու թեկնածուներին 4 վահանակ է առաջարկում

Մարտ 25,2013 14:49

«Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսներից է,Մալաթիա տոնավաճառի հարեւանությամբ ավագանու թեկնածուներին առաջարկում է 27 քմ տարածքով վահանակ` նախընտրական գովազդ տեղադրելու համար: Վահանակի միայն մի կողմն արժե 162 հազար դրամ: Մալաթիայի տարածքում «Ալեքս Գրիգ»-ը 4 այդպիսի վահանակ է տրամադրում: Նվազագույն տարածքով վահանակը 18 քմ է, որի համար էլ ավագանու թեկնածուները մեկ կողմի համար պետք է վճարեն 108 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքէջից:

ԿԸՀ-ի հրապարակած ցանկում ավագանու թեկնածուներին իրենց ծառայություններն է առաջարկում նաեւ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է «Իդալ» անունով: Գովազդային վահանակների բիզնեսով զբաղվող այս ընկերությունը մայրաքաղաքի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում մեկական պաստառ է տրամադրում` 16.24 քմ տարածքով եւ 97 հազար 440 դրամ արժողությամբ:

«Միկմետալ» ընկերությունը, որի սեփականատերն է Միխայիլ Բաղդասարովը, որը նաեւ «Արմավիայի» տերն է, ավագանիների թեկնածուներին կտրամադրի 16 վահանակ` Շենֆավիթ, Էրեբունի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Նրան պատկանող բոլոր վահանակները 18 քմ-անոց են եւ միայն մեկ կողմի համար սահմանված է 108 հազար դրամ գին:

«Էգա» ՍՊԸ-ն եւ «Նուշիկյան ասոցիացիա»-ն այս ցանկում առաջատարներ են: Այս երկու ընկերություններն էլ վահանակներ են տրամադրում մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում, «Էգա»-ին պատկանում է 80, իսկ «Նուշիկյան ասոցիացիա»-յին`47 վահանակ: Այն վահանակները, որոնք 18 քմ տարածքով են, թե’ «Էգա»-ն եւ թե’ «Նուշիկյան ասոցիացիա»-ն թեկնածուներին առաջարկում է 108 հազար դրամով: 27 քմ-անոց վահանակների գինը 162 հազար դրամ է:

Վահանակներ են առաջարկում նաեւ «Էյ ընդ Վի Դիզայն», «ԲՈՒՆԱՐ», «Գլոբմոբիլ Սերվիս», « ՀԱՆԱ Մ.Ե.Կ.», «Իմիջ Մեդիա», « ՄԵԴԻԱՍԻԹԻ», «Յունիքորն գրուպ», «Հարությունյան-Մեդիա» ընկերությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031