Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովին. «Ինքը շատ փոքր ա. Երեւանը ոչ իրա տատիկինն ա, ոչ պապիկինն ա, որ չտա»

Մարտ 25,2013 14:44

«Երեւանի դեմքը, ցավոք, չենք կարող վերականգնել, արդեն ավերել են» ,- այսօր «Ելակետ» ակումբում Երեւանի ավագանու ընտրությունների մասին հրավիրած ասուլիսում ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը: Նա Կոնգրեսի անունից նախընտրական խոստում տվեց՝ խաբված մարդկանց իրենց բնակարանները տալ:

Հարցին՝ ի՞նչ գնահատական կտաք Երեւանի քաղաքապետի աշխատանքներին՝ պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Ինձ համար Երեւանի համար աշխատանքները էն ծաղկեպսակները չեն, որ երեւում են քաղաքի տարբեր մասերում: Ծաղիկները պետք է բարձրացնել ու տակը նայել: Դրանց տակ գերեզմանոցներ են: Էսօր Երեւանի բնակիչն անտեր է: Աչքը շոյելու համար ծաղիկներ են դնում, բայց քաղաքացին ընչազուրկ է, բնակարան չունի: Այսօր Աբովյան փողոցում քաղաքաշինական բոլոր նորմերի վրա թքելով՝ նույն ծաղիկ դնող քաղաքապետը թույլտվություն է տվել եւ շենք է կառուցում: Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, եթե 3-4 հազար մարդ անտուն է մնացել: Մի անգամ մի երեւանցու ձեր Տարոն Մարգարյանը օգուտ տվե՞լ է»:

Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ ԲՀԿ-ին ուղղված հայտարարությանը, որ Երեւանը չեն տալու՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հաաա՜, էդ կուսակրոն հային նկատի ունե՞ք: Էդ իրա ոչ տատիկինն ա, ոչ պապիկինն ա, որ չտա: Ինքը սկի Ալավերդին չի կարա ասի՝ ում կարա տա, ում կարա չտա: Ինքը շատ փոքր ա, շատ մեծ-մեծ բաներից ա հանկարծակի սկսում խոսալ էս կուսակրոն հայը»:

Պարոն Եղիազարյանը դժգոհեց, որ Սերժ Սարգսյանին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա թիմը մի «թթու խոսք» չի ասում: Մեր դիտարկմանը` ասում էիք ծրագիր չունի, հիմա պահանջ է ներկայացրել, ասում եք՝ ինչի՞ ես պաշտոն ուզում, Դուք լինեիք Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ի՞նչ կանեիք՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց, որ ինքը երբեք Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն չէր լինի: Նա նաեւ կասկածի տակ դրեց Սերժ Սարգսյանի ավանդը՝ պատերազմում. «Պատերազմի լրջագույն տարիներին Սերժ Սարգսյանը եղել է Մոսկվայում: Զինվորն է կռվել ու հաղթել, կռվել է քաղաքացին, ով խրամատներում էր, Մոնթեն է կռվել ու հաղթել, Դուշմանն է կռվել ու հաղթել: Եթե գովալու բան ունենք, եկեք գովանք: Էսօր ինչ դեբիլ ասես՝ կարող է Սերժ Սարգսյանին գովա, նախագահ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031