Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մատաղիսի գործով «հասան Գյումրի՝ ցուցմունքները փոխեցին»

Մարտ 25,2013 14:42

Այսօր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, դատավորներ Գագիկ Ավետիսյանի, Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ ավարտեց Մատաղիսի զորամասում երկու զինվորի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արա Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի արդարացման դատավճռի դեմ բողոքի քննությունը:

Սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Մելքոնյանը դատարանում հայտարարեց, որ Ռազմիկ Սարգսյանը նախաքննության ժամանակ իր խոստովանական ցուցմունքում ճիշտ է ասել, «տեսաերիզը ճիշտ կատարվել է», Գյումրիի դատարան եկած 80% վկաները վախեցած էին, կաշառված եւ անհիմն փաստեր էին բերում: Նա ասաց, որ վկաները հասնելով Գյումրի՝ իրենց ցուցմունքները փոխել են:

Սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրը, հակառակ Գոհար Մելքոնյանի, հայտնեց, որ տուժողի մայրը սուտ է խոսում, որ նա անհիմն հենվում է ոմն Արման Թադեւոսյանի ցուցմունքի վրա:

Քանի որ կողմերը չունեին այլ միջնորդություններ, դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ: Վաղը ժամը 11.30-ին կհրապարակվի դատական ակտը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031