Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Դրա երդվելուն հավատամ, մահանալուն, թե՞ պաշտոն ուզելուն»

Մարտ 25,2013 14:40

Այսօր «Ելակետ» ակումբում հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չհամախմբվեց ավագանու ընտրությունների շուրջ՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հենց այդպես: Ես չեմ կարող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միավորվել, նա իրեն ընդդիմություն է համարում: Երեկ չէ առաջին օրը ասում էր՝ խաբել ա, կեղծել ա, բայց չէր ասում՝ Սերժ Սարգսյանը: Ասում էր՝ սրիկա մարզպետներն ու գյուղապետերը: Նա պահանջեց մի 5-6 պաշտոն՝ իմանալով, որ դա չեն տալու:  Ընդհանրապես կա այսպիսի հասկացողություն. կոչվում է աշխատանքային կոնֆլիկտ, երբ ենթակային այնպիսի հանձնարարություն են տալիս, որը նա երբեք չի կարող կատարել: Ասենք, գիտահետազոտական ինստիտուտում ինժեներին պետն ասի՝ թռի 2 մետր, 25 սանտիմետր: Նա կասի՝ ես թռիչք բարձրություն թռնողը չեմ: Պետն ասում է՝ ինձ չի հետաքրքրում, դու թռի: Հիմա սա անվտանգությունն է ուզում: Էդ մարդն էսքան մարդու խաբել է, որ անվտանգությունը քե՞զ տա, որ հերն անիծե՞ս: Ինչի՞ համար: Պարզ է, որ չի տալու: Չե՞ս հասկանում էդքանը: Բա եթե չես հասկանում՝ ո՞նց ես ուզում նախագահ դառնաս»:

Իսկ թե ինչու չի միավորվում  ընդդիմությունը, ըստ Գուրգեն Եղիազարյանի, հազար ու մի հարց կա չմիավորվելու համար. «Ընդդիմությունը դա  դիմությունը չի, որ նույն կերակրատաշտի կողքերը նստած են, իրար բրդբրդել են, տեղավորվել են տաշտակի շուրջը եւ սենց ուղիղ մնացել են: Մենք ազատ ենք, մենք անկախ ենք: Ամեն մեկս մի բան է՝ մեկը՝ սոցիալիստ, մեկը՝ լիբերալ: Հազար բան է մեզ բաժանում: Ես չասեցի՝ տվեք ձեր ձայնը ՀԱԿ-ին: Ասեցի՝ տվեք ձեր ձայնը միայն իրական ընդդիմությանը: Էս անգամ չեն կարող էդքան կեղծել, որովհետեւ էս մի կեղծիքը դեռ չեն մարսել, կուլ չեն տվել»:

Լրագրողների հարցին՝ ապրիլի 9-ին, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը երդվի, ոչ թե Սերժ Սարգսյանը, էլի կեղծի՞ք կհամարեք՝ նա պատասխանեց. «Ինչի՞ պետք է  ինքը ամսի 9-ին երդվի: Ինքը շատ բան է  հայտարարում: Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ինքը ասում է՝ ընտրությունները կեղծված են, ես էլ եմ ասում՝ կեղծված են: Իսկ եթե կեղծված են, միգուցե Անդրիաս Ղուկասյանն է մեր հանրապետության նախագահը, ի՞նչ իմանամ: Էն մի թեկնածուն էլ բուժվում է, կարող է ի՞նքն է ՀՀ նախագահը, կարող է Արամն է Հարությունյան: Ինչի՞ ենք ընկել առաջ: Մենք կարող ենք նոր ընտրությունների մասին խոսալ: Թե չէ ինքը որոշել ա երդվի, թող իրա համար ինչ ուզում ա՝ անի: Բայց եթե երդվում ա՝ ինչի՞ ա պաշտոն ուզում: Հիմա դրա երդվելուն հավատամ, մահանալուն, թե՞ պաշտոն ուզելուն: Ո՞ր մեկին: Ամեն օր մի բան ասում է էդ մարդը: Օրը չանցած մի հատ նոր surprise  է անում՝ իրա լեզվով ասած: Դրան ասեք, թող Աշոտ Մանուչարյանին լսի»:

Գուրգեն Եղիազարյանը, խոսելով Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի մասին՝ ասաց. «Ո՞նց կարող է խորհրդարանում օլիգարխներ չլինեն, սուտ է»: Ըստ նրա, օլիգարխներ կան ՀՀԿ-ում էլ, ԲՀԿ-ում էլ, Գագիկ Ծառուկյանն էլ է օլիգարխ:

Նա առաջարկեց ապրիլի 9-ը համարել ստի, կեղծիքի օր:

Հարցին՝ Դուք ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին համարո՞ւմ եք ընդդիմություն՝ նա պատասխանեց՝ այո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031